Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվի
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ը տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնություն առանց վիզայի ռեժիմով մեկնող օտարերկրացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտնում նախնական պարտադիր գրանցման նոր պահանջը։
Այսուհետ Ռուսաստան մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել «RuID» (Госуслуги RuID) միասնական համակարգում։ Ուղևորությունից առաջ քաղաքացիները պետք է ներբեռնեն RuID պաշտոնական հավելվածը և լրացնեն համապատասխան հայտը։
Գործող կարգի համաձայն՝ մուտքի թույլտվության հարցումը պետք է ներկայացվի սահմանը հատելուց առնվազն 72 ժամ առաջ, իսկ առավելագույնը՝ մինչև 90 օր շուտ։ Բացառիկ և արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ մերձավոր ազգականի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում, հայտը հնարավոր կլինի ներկայացնել մեկնումից մինչև 4 ժամ առաջ։
Հայտը լրացնելիս անհրաժեշտ կլինի մուտքագրել անձնագրային տվյալները, վերբեռնել լուսանկար, նշել այցելության նպատակը, ինչպես նաև մուտքի և ելքի նախատեսվող ժամկետները։ Որոշ դեպքերում համակարգը կարող է պահանջել նաև ձայնային նմուշ՝ նախնական կենսաչափական նույնականացման նպատակով։
Միաժամանակ, առցանց գրանցումը չի փոխարինում սահմանային հսկողության ընթացակարգերին։ Սահմանային անցակետերում, ինչպես նախկինում, կարող են իրականացվել լուսանկարահանում և մատնահետքերի հանձնում։
Նոր կարգավորումը չի տարածվում Բելառուսի քաղաքացիների, մինչև 6 տարեկան երեխաների, ինչպես նաև վիզայով Ռուսաստան մեկնողների և դիվանագիտական կամ պաշտոնական հատուկ կարգավիճակ ունեցող անձանց վրա։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ փոփոխության հիմնական նպատակը միգրացիոն վերահսկողության թվայնացումն է։ Նոր համակարգի միջոցով կձևավորվի օտարերկրացու թվային պրոֆիլ, որը հետագայում կօգտագործվի պետական ծառայություններից օգտվելիս և միգրացիոն տարբեր գործընթացներում։
Past.am-ը խորհուրդ է տալիս Ռուսաստան մեկնող քաղաքացիներին նախապես ծանոթանալ նոր պահանջներին և ժամանակին կատարել անհրաժեշտ գրանցումը՝ սահմանը հատելիս հնարավոր անհարմարություններից խուսափելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



