ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական «Միլանը» պաշտոնապես հայտարարել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշի տեղափոխության մասին։
Ինչպես հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, միլանյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարելու է 74 միլիոն եվրո։
Այս գործարքը ռեկորդային է «ռոսոներիների» ողջ պատմության մեջ։ Նախկինում «Միլանի» ամենաթանկարժեք ձեռքբերումը Ռաֆայել Լեաուի տրանսֆերն էր, որի համար ակումբը 2019 թվականին վճարել էր 49,5 միլիոն եվրո։
Նշենք, որ Ռամուշի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին փարիզյան թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



