Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 29-ին Իտալիայի առողջապահության նախարարությունը 22 քաղաքների, այդ թվում՝ Հռոմի համար, ծայրահեղ շոգի պատճառով հայտարարել է եղանակային տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ:
Տագնապը տեղադրվել է նախարարության կայքում։
Տագնապը կտարածվի 25 քաղաքների վրա հունիսի 30-ին և հուլիսի 1-ին։ Դրանց թվում են Բարին, Բոլոնիան, Վենետիկը, Ջենովան, Նեապոլը, Ֆլորենցիան և Միլանը։ Ուժեղ շոգի պատճառով օդերևութաբանները կոչ են անում բոլորին ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները։ Սա հատկապես վերաբերում է երեխաներին և տարեցներին։ Նրանց խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մնալ տանը, խմել շատ ջուր և սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը։
«La Repubblica» թերթի տվյալներով՝ Լիգուրիայի շրջանում բարձր ջերմաստիճանը որոշ վայրերում հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների՝ օդորակման համակարգերի գերբեռնվածության պատճառով։ Հռոմում Կոլիզեյի մոտակայքում գործում են առաջին բուժօգնության կայան և ջրցող համակարգ։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել էր, որ Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում ծայրահեղ շոգի ընթացքում մահացել է ավելի քան 1300 մարդ։
Հետևեք մեզ՝ այստեղ



