ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը
ОБЩЕСТВОԺամանակակից արտադրությունը պահանջում է ոչ միայն փորձառու մասնագետներ, այլև շարունակական ուսուցում, նոր գիտելիքներ և մասնագիտական հմտությունների մշտական զարգացում։
Հենց այս նպատակով ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը, որոնք օգնում են՝
գնահատել մասնագիտական կարողությունները,
բացահայտել զարգացման հնարավորությունները,
ձևավորել ավելի ուժեղ և պատրաստված թիմ։
Այս տարի իրականացվել են մանիպուլյատորների օպերատորների և տեխնոլոգիական ավտոհավաքակայանի ունիվերսալ վարորդների ատեստավորման ծրագրերը, որոնց մասնակցել են ավելի քան 60 աշխատակից:
Նախքան ատեստավորումը կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ և գործնական պատրաստության փուլեր՝ ապահովելով մասնակիցների գիտելիքների և հմտությունների ամրապնդումը։
Ատեստավորման արդյունքները հիմք են դարձել վարորդների մասնագիտական խմբավորման, կարողությունների գնահատման և հետագա զարգացման ծրագրերի ձևավորման համար։
Մեր նպատակը պարզ է՝ ներդրում անել մարդկանց զարգացման մեջ, որովհետև անվտանգ, արդյունավետ և մրցունակ արտադրության հիմքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն են։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



