Ադրբեջանում ծնողները երեխաներին վախենում են դպրոց ուղարկել շենքերի վթարային լինելու պատճառով
ОБЩЕСТВОԱդրբեջանի Մասալլըի շրջանի Գյոյաչոյ գյուղի եւ Իմիշլիի շրջանի թիվ 7 միջանակարգ դպրոցների աշակերտների ծնողները երեխաներին վախենում են դպրոց ուղարկել` շենքերի վթարային լինելու եւ փլուզվելու մեծ հանավականության պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, faktxeber.com-ը հայտնում է, որ Գյոյաչոյի միջնակարգ դպրոցի աշակերտների մի խումբ ծնողներ դպրոցի շենքի աղետալի վիճակում լինելու մասին նամակ են հղել կրթության նախարարությանն ու կառավարությանը, որում նշել են, որ հրաժարվում են իրենց երեխաներին ուղարկել պատերը փլուզվելու շեմին, հատակը քանդված, պատուհաններն ու դռները, նստարանները ջարդված դպրոց, քանի որ համոզված են, որ նման դպրոցում երեխաները չեն կարող որակյալ ուսում ստանալ:
«Վախենում ենք, որ հանկարծ դպրոցը կարող է փլուզվել եւ երեխաները մնան տակը: Բայց չէ որ երկրի ղեկավարները դեռեւս տարիներ առաջ էին հայտարարել, որ երկրում ոչ մի վթարային դպրոց չպետք է լինի», -դժգոհել են նրանք:



