Ինչպես հասկանալ՝ կարագն իսկական է, թե ոչ
ЛАЙФԳուցե հարցնեք՝ իսկ ինչպիսին այն պետք է լինի։ Խնդիրը այն է, որ այսօր շատ տարբեր մթերքներ վաճառում են կարագի անվան տակ՝ սփրեդ, մարգարին եւ այլն։ Ընդ որում, դրանք արտաքինից տարբերելը բավական բարդ է։ Սակայն կարագի փոխարեն ներկայացվող այս մթերքները վնասակար են առողջության համար։ Այնինչ իսկական կարագի մեջ օրգանիզմին այդքան անհրաժեշտ А, D, Е վիտամիններ կան։ Այսպիսով, ինչպես կարելի է պարզել, կարագը իսկական է, թե ոչ։
1, Նայեք բաղադրությանը։ Իսկական կարագը պիտի բաղկացած լինի կաթից եւ սերուցքից։ Իսկ ահա մարգարիններն ու սփրեդները բազմաթիվ այլ հավելումներ ունեն։
2, Եթե տուփի վրա գրված չէ՝ կարագ, բայց իբրեւ կարագ են վաճառում, նույնպես պետք է անհանգստանալ։
3, Կարագը սփրեդից ու մարգարինից թանկ է, գնից էլ կարող եք հասկանալ, թե ինչ են ձեզ վաճառում։
4, Եթե կարող եք, բացեք տուփն ու նայեք գույնը, կարագը ոչ պետք է պիստ դեղին լինի, ոչ թե ընդգծված սպիտակ։
5, Իսկական կարագ պետք է պինդ լինի։ Բացի այդ, այն չպետք է տուփին քսվի, երբ բացում եք։
6, Նայեք պահպանման ժամկետին, իսկական կարագը 10 օրվանից ավելի չի կարելի պահել։ Իսկ եթե պահպանման ժամկետը մեծ է, ուրեմն դա կոնսերվանտ է, ոչ թե կարագ։
7, Տանն էլ կարող եք ստուգել։ Եթե կարագն իսկական է, հավասար է հալչում, եթե մարգարին՝ երեսին կաթիլներ են հայտնվում։
8, Իսկական կարագը ցրտից տաք միջավայր հայտնվելովէ չպետք է միանգամից փափկի։ Դա մարգարինին է բնորոշ։
9, Կտրելիս իսկական կարագը պետք է փայլուն լինի եւ հարթ՝ առանց շերտավորումների։
10, Իսկական կարագը հացի վրա քսվում է հավասար շերտով, գնդեր չի առաջացնում։
Պատրաստեց Past.am-ը



