Ереван, 12.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նարեկս աշխույժ, աչքի ընկնող երեխա էր և՛ արտաքինով, և՛ խել քով։ Հավասարակշռված տղա էր, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի հորաքույրը՝ տիկին Էլիզան։ Նարեկը ծնունդով Երևանից է։ «Արաբկիրում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Նա կոմիտասցի Նարոն էր, իրեն բոլորն այդպես են ճանաչում»։

Դպրոցական տարիների մասին հիշելիս տիկին Էլիզան ասում է՝ սիրում էր դպրոցն ու դասընկերներին։ «Դպրոցում էլ էր աչքի ընկնող։ Ուսուցիչները, դասընկերներն իրեն շատ են սիրել։ Դպրոցին զուգահեռ նաև սպորտի է հաճախել, մի կարճ ժամանակաշրջան՝ արևել յան մարտարվեստի։ Ի դեպ, սրա հետ կապված հիշում ենք, որ Նարեկս մի օր ասաց. «Չեմ կարող ուրիշին հարվածել, որովհետև կցավեցնեմ»։ Զբաղվել է լողով։ Նաև թատերական խմբակ էր հաճախում»։

Նարեկը ցանկացել է ընդունվել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, սակայն ինչ-որ պահի մտափոխվել է՝ որոշելով դառնալ գինեգործ։ «Ցանկանում էր այգի հիմնել և գինեգործությամբ զբաղվել։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Ագրարային համալսարանի «Պարենամթերքի տեխնոլոգիա» ֆակուլտետը: Մեկ կիսամյակ սովորեց և զորակոչվեց ծառայության»։

2020 թվականի հունվարի 29-ին Նարեկը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Իվանյանի (Խոջալու) զորամասում։ «Ի դեպ, Նարեկս մինչև բանակ գնալը ընկերների հետ եղել էր Արցախում և շատ տպավորված էր վերադարձել։ Նրա համար Արցախում ծառայելը պատիվ էր։ Նարեկին բանակում ծառայելիս հանդիպել ենք միայն երդմնակալության արարողության օրը։ Ծառայության ընթացքում անընդհատ մեզ հետ կապի մեջ էր։ Իր ծառայելու ժամանակը համընկավ նաև համավարակի շրջանի հետ, և միշտ նշում էր՝ այնքան խրախուսանքներ ունեմ, երբ հնարավոր լինի, առաջիններից մեկն ինձ թույլ կտան արձակուրդ մեկնել։ Ծառայության ժամանակ այնքան մեծ հարգանք էր ձեռք բերել իր զորամասում, այնքան վստահություն ուներ հրամանատարության շրջանում»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 24-25-ին Նարեկը զրուցել էր ընկերների հետ, ասել էր՝ պատերազմ է լինելու, դուք չգիտե՞ք, տեղյա՞կ չեք։ Ծառայող տղաներն արդեն գիտեին, որ ինչ-որ բան լինելու է։ Պատերազմն սկսվեց, Նարեկից ոչ մի լուր չունեինք։ Զանգահարեց սեպտեմբերի 29-ին։ Այդ օրն աղջկաս դպրոց էի տանում, ճանապարհին ասում՝ եթե իններ ստանաս, եղբայրդ կզանգի։ Տուն վերադառնալիս Նարեկս զանգեց։ Հեկեկոցով փողոցում լաց էի լինում։ Բավականին երկար զրուցեցինք. «Հիմա լավ եմ, ամեն ինչ նորմալ է, ձեզ մոտ ի՞նչ նորություններ կան, ի՞նչ են խոսում»։ Անընդհատ կապի մեջ էր մեզ հետ։ Որպեսզի չանհանգստանանք, զանգահարում էր, ասում՝ հնարավոր է, երկու օր կապ չլինի, չանհանգստանաք, ուղղակի պետք է անվտանգություն ապահովել։

Հետո արդեն տարբեր տեղերից իմանում ենք, որ հոկտեմբերի 6-ից 10-ը եղել է Ջրականում։ Նա մեզ ասել էր՝ ինձ չեն տանելու առաջնագիծ, հանգիստ եղեք։ Մտածում էինք՝ քանի որ Նարեկս միակողմանի ծնողազուրկ է, գուցե նաև այդ պատճառով իրեն չեն տանում թեժ կետեր։ Հետո, իհարկե, փորձում էինք մեզ հանգստացնել նրանով, որ մեծ է առաջնագիծ գնացողների հոսքը, և գուցե ժամկետային զինծառայողները մնում են երկրորդ, երրորդ գծում։ Չզանգահարելն էլ հիմնավորում էինք նրանով, որ ամեն ինչ անվտանգության համար է արվում։ Ջրականից հետո Նարեկս տեղափոխվում է Հադրութ։ Զանգերից մեկի ժամանակ կրակոցների ձայներն էի լսում։ Իրեն հարցնում էի՝ Նարե՛կ, այդ ի՞նչ պայթյունի ձայներ են, որտե՞ղ ես։ Արձագանքում էր՝ տղերքը երգում են։ Մեկ ուրիշ զրույցի ժամանակ էլ անկեղծացավ. «Էլի՛զ, այսօր այնքան շատ «պուլտով խաղալիք» կար»։ Անօդաչու թռչող սարքերը նկատի ուներ»։ Հեռախոսազրույցների ժամանակ ամեն զինատեսակին իր սեփական անունն էր տվել Նարեկը, օրինակ՝ տանկերն էլ փղեր էին։

Հոկտեմբերի 19-ին էր Նարեկի և ընտանիքի անդամների վերջին զրույցը։ «Շատ երկար ենք խոսել։ Աղջիկս երաժշտական դպրոց է հաճախում, այդ օրը երգեց Նարեկիս համար։ Նա ինձ մեր վերջին զրույցի ժամանակ ասաց. «Էլիզ, ինչ ուզում է լինի, հանկարծ Անուշին երաժշտական դպրոցից չհանես»։ Նա գիտեր, որ իրենից հետո երգը կլռի մեր տանը, գույներն էլ կսևանան։ Վստահ եմ՝ դրա համար այդ օրը նման բան ինձ ասաց»։

Նույն հեռախոսազրույցի ժամանակ Նարեկը հարազատներին տեղեկացնում է՝ մի քանի օրով տեղ է գնում, կապ չի լինելու, գա, կզանգի։ «Մտածեցի՝ գուցե բունկերներ են գնում, թաքստոցում են լինելու։ Բայց հոկտեմբերի 17-ին իրենց տարել են Մարտունի, ճանապարհի կեսին իրենց զենքի՝ Դ-30-ի անսարքություն են հայտնաբերել։ Տղաները ոտքով վերադարձել են զորամաս։ Հոկտեմբերի 19-ին վերադարձել են «Մարտունի-2»։ Հոկտեմբերի 23-ին պետք է հերթափոխ գնար իրենց մոտ, բայց հերթափոխ չեն ունեցել։ Հիմա մտածում եմ՝ եթե իջնեին այնտեղից, ողջ կմնային։ Այդ օրն իրենք ուժեղ մարտերի մեջ են եղել, զգուշացրել են, որ թիրախի տակ են։ Տղաներից մեկի ծնողին ասել են, որ նրանք զոհվել են հոկտեմբերի 25-ին, մեզ փոխանցած թղթերում նշված է հոկտեմբերի 26-ը։ Այդ օրն ենք նշում՝ որպես Նարեկիս հիշատակի օր։ Վարկածներ ունենք, որ դեպքը եղել է հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը։ Մեզ ասել են, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը»։

Պաշտոնական վարկածով Նարեկը զոհվել է հոկտեմբերի 26-ին «Մարտունի-2»-ում։

Նրա մարտական ուղին փաստում է. «Շարքային Նարեկ Կարենի Սահակյանը զբաղեցրել է ՊԲ N զորամասի ինքնագնաց հաուբիցային հրետանային դիվիզիոնի 3-րդ ինքնագնաց հրետանային մարտկոցի 1-ին կրակային դասակի 2-րդ հաշվարկի նշանառուի պաշտոնը։ Պատերազմի ժամանակ որպես հաշվարկի նշանառու մասնակցել է Ջրականի և Վարանդայի պաշտպանության համար մղվող մարտերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 10-ը հաշվարկի կրակով կարողացել է հակառակորդին պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ, որից հետո հոկտեմբերի 19-ից 25-ը ներգրավվել է Մարտունու ուղղությամբ պաշտպանության համար մղվող մարտերին։ Մարտունու Դիլիղարդա կոչվող տեղամասում կրակային դիրքից մարտական խնդիր կատարելիս հերոսաբար զոհվել է հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից»։

Նարեկի ընկերները բոթը լսելուն պես ուղևորվել են Գորիս, այնտեղից նրանց ուղղորդել են Հերացի։ «Եվ Նարեկիս անմիջապես ճանաչել են։ Ստիպված չենք եղել արյուն հանձնել կամ էլ երկար փնտրել իրեն»։

Դպրոցում, համալսարանում Նարեկի մասին աշակերտներին և ուսանողներին պատմում են տղաների հիշատակին նվիրված անկյունները։ Իսկ Նարեկի ընկերները նրա տան բակում խաչքար են տեղադրել և պուրակ կառուցել՝ ի հիշատակ իրենց՝ «խաղաղության աղավնի» համարվող ընկերոջ։

Ապրելու ուժի մասին։ «Գոյատևում ենք, չենք ապրում։ Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է։ Նարեկը մեր լույսն էր, հիմա էլ նա մեզ համար խորհրդանիշ է դարձել, ամեն ինչ անում ենք, որ իր պատիվը բարձր պահենք։ Չէր հանդուրժում չծառայելու հետ կապված որևէ զրույց։ Ասում էր. «Եթե ես չգնամ, մյուսը չգնա, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու»։ Իր խոսքն էր. «Ես այնպիսի մարդ եմ դառնալու, որ ինձ բոլորը ճանաչեն, ես հայտնի եմ լինելու»։

Հ. Գ. - Նարեկ Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

День благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак Карапетян