Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են եվրոպական ուղղությամբ ինտեգրման անհրաժեշտության, ԵԱՏՄ-ի արդյունավետության սահմանափակ լինելու կամ նույնիսկ այդ կառույցի ինքնալուծարման հնարավորության մասին, Մոսկվայից շարունակաբար հնչում են զգուշացումներ, իսկ վերջին շրջանում արդեն նկատելի են դարձել նաև տնտեսական որոշակի սահմանափակումներ՝ կապված հայկական արտադրանքի, հատկապես գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ։

Պետք է արձանագրել, որ, անկախ քաղաքական գնահատականներից, Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ստացել է շոշափելի տնտեսական օգուտներ։ Թվերը փաստում են, որ Հայաստանի արտահանման ծավալները վերջին տասնամյակում զգալիորեն աճել են, իսկ այդ աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը եղել է հենց ԵԱՏՄ միասնական շուկան։ Ի մասնավորի, ռուսական շուկան, իր ծավալներով, սպառողական պահանջարկով, լեզվամշակութային մոտությամբ և լոգիստիկ հարաբերական մատչելիությամբ, հայկական արտադրողների համար դարձել է առանցքային ուղղություն։ Ընդ որում, խոսքը միայն խոշոր ձեռնարկությունների մասին չէ։ Հայաստանի հազարավոր փոքր և միջին տնտեսվարողներ իրենց գոյությունը կապում են ռուսական շուկայի հետ։ Գյուղմթերք արտադրող ֆերմերներից մինչև պահածոների, ալկոհոլային խմիչքների, կաթնամթերքի, հրուշակեղենի, թեթև արդյունաբերության արտադրողներ՝ բոլորը զգալի չափով կախված են ԵԱՏՄ շուկայի հասանելիությունից։

Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, առաջին և ամենաուղղակի հետևանքը կարող է լինել միասնական մաքսային ռեժիմի կորուստը։ Այսօր հայկական ապրանքները ԵԱՏՄ տարածք են մուտք գործում առանց մաքսատուրքերի, պարզեցված վարչարարությամբ և միասնական տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում։ Միությունից դուրս գալու դեպքում այդ արտոնությունները կվերանան։ Հայկական արտադրողները ստիպված կլինեն բախվել լրացուցիչ մաքսային վճարների, սանիտարական և ֆիտոսանիտարական ավելի խիստ պահանջների, սերտիֆիկացման նոր ընթացակարգերի և վարչական բարդությունների։ Սա կբարձրացնի հայկական արտադրանքի ինքնարժեքը և կթուլացնի դրա մրցունակությունը։

Առավել խոցելի ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է։ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը սպառվում է հենց ռուսական շուկայում։ Հայկական ծիրանը, դեղձը, խաղողը, լոլիկը, պահածոները, հյութերը, գինին, կոնյակը և այլ ապրանքներ երկար տարիների ընթացքում ձևավորել են իրենց սպառողական նիշը Ռուսաստանում։ Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ ռուսական շուկայում հայկական արտադրանքը մրցունակ է ոչ միայն իր որակի, այլ նաև գործող արտոնյալ պայմանների շնորհիվ։ Եթե այդ պայմանները վերանան, ապա հայկական արտադրողները ստիպված կլինեն մրցել Թուրքիայի, Իրանի, Մարոկկոյի, Եգիպտոսի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Սերբիայի և այլ երկրների արտադրողների հետ՝ առանց որևէ պաշտպանիչ մեխանիզմի։ Հայաստանի՝ փոքր ծավալներով և համեմատաբար բարձր ինքնարժեքով գյուղատնտեսությունը նման մրցակցության պայմաններում կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել։

Հաճախ հնչում է տեսակետ, թե ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանը կարող է արագորեն վերակողմնորոշվել դեպի եվրոպական կամ այլ շուկաներ։ Սակայն տնտեսական իրականությունը շատ ավելի բարդ է։ Արտահանման շուկաները քաղաքական հայտարարություններով չեն ձևավորվում։ Շուկաներ ստեղծելը երկարաժամկետ գործընթաց է, որը պահանջում է տարիներ, երբեմն տասնամյակներ։ Անհրաժեշտ է ստեղծել լոգիստիկ ենթակառուցվածքներ, ապահովել որակի համապատասխանություն, հաստատել բիզնես կապեր, ներդնել մարքեթինգային ռազմավարություններ, ուսումնասիրել սպառողական նախասիրությունները և հաղթահարել բազմաթիվ տեխնիկական խոչընդոտներ։

Օրինակ՝ եվրոպական շուկան աշխարհի ամենամրցակցային շուկաներից մեկն է։ Այն ունի չափազանց խիստ ստանդարտներ՝ կապված սննդամթերքի անվտանգության, էկոլոգիական նորմերի, փաթեթավորման, հետագծելիության և որակի վերահսկման հետ։ Հայաստանի գյուղատնտեսության և վերամշակող ոլորտի զգալի հատվածը դեռևս լիարժեք պատրաստ չէ այդ պահանջներին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հայկական արտադրանքը կարողանում է մուտք գործել եվրոպական շուկա, արտահանման ծավալները հաճախ սահմանափակ են, իսկ մրցակցությունը՝ չափազանց ինտենսիվ։ Եվրոպայում հայկական արտադրանքը ստիպված է մրցել ոչ միայն տեղական արտադրողների, այլև աշխարհի գրեթե բոլոր խոշոր արտահանողների հետ։

Բացի արտահանման խնդիրներից, ԵԱՏՄից դուրս գալը կարող է բացասաբար ազդել նաև ներդրումային միջավայրի վրա։ Վերջին տարիներին բազմաթիվ ընկերություններ ներդրումներ են իրականացրել Հայաստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ և հնարավորություն է տալիս առանց մաքսային խոչընդոտների մուտք ունենալ մոտ 180 միլիոն սպառող ունեցող շուկա։ Եթե այդ առավելությունը վերանա, ապա Հայաստանի ներդրումային գրավչությունը կարող է նվազել։ Հատկապես այն ընկերությունները, որոնք Հայաստանը դիտարկում են որպես հարթակ ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար, կարող են վերանայել իրենց ծրագրերը։

Չի կարելի անտեսել նաև աշխատուժի ազատ տեղաշարժի հարցը։ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի տարածքում աշխատելու համար օգտվում են պարզեցված պայմաններից։ Նրանք ազատված են մի շարք բյուրոկրատական ընթացակարգերից, ունեն սոցիալական երաշխիքների որոշակի համակարգ և կարող են ավելի հեշտ ինտեգրվել աշխատաշուկային։ Եթե Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն (կամ հեռացվի), ապա հնարավոր է, որ այնտեղ աշխատող հայ միգրանտները բախվեն լրացուցիչ սահմանափակումների։ Հաշվի առնելով, որ բազմաթիվ հայկական ընտանիքների եկամուտները շարունակում են կախված մնալ արտագնա աշխատանքի արդյունքում ստացվող փոխանցումներից, նման զարգացումը կարող է սոցիալական լուրջ հետևանքներ ունենալ։

Մեկ այլ կարևոր հանգամանք է էներգետիկ ոլորտը։ Հայաստանը զգալիորեն կախված է ներմուծվող էներգակիրներից, և ռուսական գազի գինը երկար տարիներ եղել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից մեկը։ Թեև որևէ երաշխիք չկա, որ ԵԱՏՄ անդամակցությունն ինքնին ապահովում է արտոնյալ գներ, այնուամենայնիվ, տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունը ցույց է տալիս, որ ինտեգրացիոն կառույցներից դուրս գալը կարող է անդրադառնալ նաև էներգետիկ համագործակցության պայմանների վրա։ Էներգակիրների գների նույնիսկ սահմանափակ աճը կարող է շղթայական ազդեցություն ունենալ ամբողջ տնտեսության վրա՝ բարձրացնելով արտադրական ծախսերը, գնաճային ճնշումները և սոցիալական բեռը։

Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ ԵԱՏՄ անդամակցությունը և տնտեսական դիվերսիֆիկացումը հակասող գործընթացներ չեն։ Ընդհակառակը, բազմաթիվ երկրներ հաջողությամբ համատեղում են տարբեր տնտեսական ուղղություններ։ Հայաստանի համար առավել արդյունավետ ռազմավարությունը կարող էր լինել ոչ թե գործող շուկաների կորուստը, այլ դրանց պահպանման և նոր ուղղությունների զարգացման համադրումը։ Տնտեսական դիվերսիֆիկացումը չի ենթադրում հրաժարում արդեն գոյություն ունեցող շուկաներից։ Այն ենթադրում է նոր շուկաների ավելացում, ռիսկերի բաշխում և կախվածությունների աստիճանական նվազեցում։

Հայաստանը, հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, կարող էր և դեռ կարող է դառնալ յուրօրինակ տնտեսական կամուրջ տարբեր ինտեգրացիոն տարածքների միջև։ Մի կողմից՝ լինելով ԵԱՏՄ անդամ, իսկ մյուս կողմից՝ ունենալով Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, ինչպես նաև զարգացնելով հարաբերությունները Մերձավոր Արևել քի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ՝ Հայաստանը կարող էր ձևավորել բազմավեկտոր տնտեսական մոդել։ Այս պարագայում երկիրը կարող էր ոչ թե ընտրության առաջ կանգնել «կամ-կամ» տրամաբանությամբ, այլ օգտագործել բոլոր հնարավոր ուղղությունները՝ առավելագույն տնտեսական շահ ստանալու համար։

Հատկանշական է, որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ փոքր տնտեսություններ ունեցող երկրները սովորաբար ձգտում են հնարավորինս շատ տնտեսական հարթակներում ներգրավված լինել, այլ ոչ թե սահմանափակել իրենց հնարավորությունները։ Փոքր և բաց տնտեսությունների համար շուկաների բազմազանությունը կենսական նշանակություն ունի։ Հայաստանի նման երկրի համար, որն ունի սահմանափակ ներքին շուկա, աշխարհաքաղաքական բարդ միջավայր և տրանսպորտային սահմանափակումներ, արտաքին շուկաների հասանելիության ցանկացած կորուստ կարող է զգալի տնտեսական ցնցումների պատճառ դառնալ։

Այս համատեքստում առավել նպատակահարմար կլինեին ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ կառույցի ինքնալուծարման մասին քաղաքական հայտարարությունները, «չի լինի, չի լինի» կարգի իբր «հումորները», այլ պրագմատիկ տնտեսական հաշվարկների վրա հիմնված քաղաքականությունը։ Հայաստանի տնտեսության շահերը պահանջում են առավելագույնս օգտագործել գործող ինտեգրացիոն հնարավորությունները, միաժամանակ հետևողականորեն աշխատելով նոր շուկաների, նոր գործընկերների և նոր ներդրումային ուղղությունների ձևավորման վրա։ Հակառակ դեպքում, եթե ԵԱՏՄ շուկան փակվի կամ զգալիորեն սահմանափակվի, Հայաստանի տնտեսությունը կարող է բախվել արտահանման կրճատման, ներդրումների նվազման, աշխատատեղերի կորստի, տնտեսական աճի դանդաղման և սոցիալական լարվածության աճի ռիսկերին, ինչը հատկապես վտանգավոր կլինի տարածաշրջանային ներկայիս անկայուն պայմաններում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой