Աջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին։ Այս մասին հայտնում է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը։
«Մայրաքաղաքում շարունակում են ընտանի կենդանիների համար նախատեսված զբոսայգիների կառուցման աշխատանքները, և այս անգամ հերթը Աջափնյակ վարչական շրջանին է։ Նազարբեկյան թաղամասում վարչական շրջանի նախաձեռնությամբ կառուցվել է ընտանի կենդանիների համար նախատեսված զբոսայգի։ Զբոսայգին ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ կենդանիների պատշաճ զբոսանքն ապահովելու համար։ Ունի առանձնացված հատվածներ մեծ և փոքր կենդանիների համար և համալրված է անհրաժեշտ խաղասարքերով։Նշեմ, որ մայրաքաղաքում ունենք արդեն շահագործման հանձնված 13 առանձնացած զբոսայգիներ նախատեսված ընտանի շների զբոսանքի համար։ Մեր համաքաղաքացիներին ուզում եմ խնդրել և հորդորել՝ կենդանիների զբոսանքն ապահովել՝ չվնասելով համայնքային գույքը»,- ասաց Առաքելյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



