Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Երեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերին՝ «Հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման գործընթացում երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքը» և «Անձնական տվյալների և մասնավոր կյանքի պաշտպանությունը երեխաներին առնչվող հանրային հաղորդակցությունում» թեմաներով։

Դասընթացին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ, պետական մարմինների հանրային հաղորդակցության պատասխանատուներ, ինչպես նաև լրագրողներ։

Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայմաններից է մարդու իրավունքներին առնչվող հարցերի պատասխանատու, զգայուն և իրավունքահեն լուսաբանումը։

Պաշտպանն ընդգծել է, որ նման պատասխանատվություն կրում են ոչ միայն զանգվածային լրատվության միջոցները, այլև պետական մարմիններն ու հանրային հաղորդակցություն իրականացնող բոլոր անձինք, այդ թվում՝ սոցիալական հարթակներում հրապարակումներ կատարողները։

«Յուրաքանչյուր հաղորդակցություն, հրապարակում կամ հանրային անդրադարձ, որը վերաբերում է երեխային, պետք է իրականացվի՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքով և նրա արժանապատվության նկատմամբ հարգանքով»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը նաև ընդգծել է, որ երեխաների իրավունքներին առնչվող թեմաների լուսաբանումը շարունակում է մնալ առավել զգայուն ոլորտներից մեկը, որտեղ հաճախ անհրաժեշտ է հետևողականորեն ապահովել երեխայի լավագույն շահի և անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանումը։ Անահիտ Մանասյանը կարևորել է միջազգային չափանիշների շարունակական զարգացումներին համահունչ գործելակերպերի ներդրումը և պետական մարմինների, լրատվամիջոցների ու ոլորտի մասնագետների միջև կառուցողական համագործակցությունը։

«Եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն գործընկերային և կառուցողական համագործակցության միջոցով»,- նշել է Պաշտպանը՝ կարևորելով շարունակական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը։

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել լրատվամիջոցների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ ձևավորված համագործակցությունը՝ արձանագրելով, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է միայն բոլոր դերակատարների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում։

Դասընթացի շրջանակում մասնակիցներին ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային և ներպետական չափանիշները, երեխայի լավագույն շահի գնահատման և ապահովման մոտեցումները, ինչպես նաև երեխաների անձնական տվյալների մշակման, այդ թվում՝ հրապարակման իրավական պահանջները և դրանք ապահովելու էթիկական մոտեցումները։

«Անձնական տվյալների և մասնավոր կյանքի պաշտպանությունը երեխաներին առնչվող հանրային հաղորդակցություններում» թեմայով դասընթացը վարել է dpHUB տվյալների պաշտպանության կենտրոնի և CyberHub-ի իրավաբան, տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը, իսկ «Հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման գործընթացում երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքը» թեմայով դասընթացը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը։

Ինտերակտիվ ձևաչափով անցկացված դասընթացը նպատակ ուներ նպաստել մասնակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը և ամրապնդել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավունքահեն մոտեցումները։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվող նմանատիպ վերապատրաստման դասընթացները միտված են երեխաների իրավունքների պաշտպանության մշակույթի զարգացմանը և այնպիսի հանրային հաղորդակցության խթանմանը, որը լիարժեքորեն հարգում է երեխայի արժանապատվությունը, անվտանգությունը, մասնավոր կյանքը և լավագույն շահը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship