Ամսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումները
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը մտադիր է էապես ավելացնել Աֆղանստանի քաղաքացիների արտաքսումների թիվը։
Ինչպես գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է dpa գործակալությանը տված հարցազրույցում, ապագայում հնարավոր է կազմակերպել ամսական մինչև երեք չարտերային չվերթ, ինչպես նաև նախատեսվում են անհատական արտաքսումներ կանոնավոր ավիաչվերթներով։
Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալներով, արտաքսումների ընդլայնումը հնարավոր է դարձել գերմանական ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների և Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո։
Միևնույն ժամանակ Բեռլինում ընդգծում են, որ Գերմանիան չի ճանաչում թալիբներին որպես օրինական կառավարություն, իսկ նրանց հետ շփումները կրում են բացառապես «տեխնիկական բնույթ»։
Դրանից կարճ ժամանակ առաջ Գերմանիան արդեն իրականացրել էր Աֆղանստանի 32 քաղաքացիների արտաքսում չարտերային չվերթով։ Իշխանությունների տեղեկությամբ, նրանց թվում եղել են ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք, այդ թվում՝ սպանությունների, բռնաբարությունների, երեխաների նկատմամբ սեռական բռնության, թմրամիջոցների առևտրի և ավազակության համար։
Դոբրինդտը հայտարարել է, որ այն անձինք, որոնք չարաշահում են Գերմանիայի պաշտպանությունը և կատարում ծանր հանցագործություններ, պետք է վերադարձվեն հայրենիք։ Նա ընդգծել է, որ հասարակությունն իրավունք ունի պահանջելու հանցագործների արտաքսումը երկրից։
Հետևեք մեզ՝ այստեղ



