Ереван, 10.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ժողովուրդ, Դուք սխալվում էիք. լուսանկար

ФОТО

Wnews.am-ը գրում է.

Հաճախ մարդկանց խանգարում են սեփական բարդույթները, որոնք ձևավորվել են դպրոցական տարիքում: Ձեզ դպրոցում  համարում էին տգեղ,  տղաները ծիծաղում էին ձեզ վրա, դուք ոչ մի կերպ չէիք հասկանում մաթեմատիկա և միշտ լսում էիք ուսուցչուհուց, որ « թույլ» աշակերտ եք, ձեզ հետ ընկերություն չէին անում դասընկերուհիները և այլն, և այլն:  Անցնում են տարիներ, բայց դուք միևնույնն է հիշում եք ձեր անհաջողությունները, հավատում դրանց և վստահ եք, որ ձեզ մոտ միևնույն է ոչինչ չի ստացվելու:  Wnews.am-ը  ներկայացնում է հայտնի մարդկանց, որոնց դպրոցական տարիները ևս հարթ չեն անցել, բայց դրանք միայն ուժ և հաջողության հասնելու վստահություն են հաղորդել նրանց։ « Ժողովո՛ւրդ», դուք սխալվում էիք»,-նախկին դասընկերներին հիմա հանգիստ կարող պատասխանել նրանք:

 

Քեզնից ինչ դերասանուհի . Մեգան Ֆոքսը  երազում էր դերասանուհի դառնալու մասին, բայց նրա երազանքը դասընկերների մոտ միայն ծաղր էր առաջացնում: Դերասանուհին հիշում է, որ  Հելոուինի տոնին դասընկերներից մեկը ներկայացել է առանց հատուկ հանդերձանքի, երբ հարցրել են, թե ում է նա մարմնավորում, վերջինս սարկազմով պատասխանել է.«Հայտնի դերասանուհի Մեգան Ֆոքսին»: «Բոլորը բարձրաձայն ծիծաղում էին, իսկ ես ձայն չէի հանում և միայն ինքս ինձ խոստանում էի անպայման դառնալ հայտնի դերասանուհի»,-պատմում է Մեգանը:   

Անջելինա Ջոլիի արտաքինը միշտ չէ հիացմունքի առարկա եղել: Դասընկերուհիները ծաղրում էին նրան: Իհարկե, մեծ նշանակություն ուներ նաև Ջոլիի՝ սեփական անձի հանդեպ վերաբերմունքը:  «Ես չէի սիրում ինձ ու իմ մարմինը, մի քանի անգամ փորձել եմ ինքնասպան լինել: Ես վարում էի ոչ մանկական կյանք, հազվադեպ էի լինում դպրոցում և դա առիթ էր տալիս դասընկերներիս  բամբասել ու ծաղրել ինձ»,-պատմում է Ջոլին: Միայն թե մի օր Անջելինան հասկացավ, որ չի ուզում այդպես ապրել և այդ որոշումը փոխեց նրա կյանքը:

 

Վիկտորիա Բեկհեմը երբեք չի թաքցրել, որ դպրոցական տարիներն իր համար անտանալի էին: Նա դեռ մանկուց առանձնանում էր իր բնավորությամբ, զգում էր, որ այնպիսին չէ, ինչպես բոլորը և հենց սա էլ դուր չէր գալիս Բեկհեմի դասընկերներին: «Ես  շատ ամաչկոտ էի և ինքնամփոփ, այդ պատճառով էլ ընկերներ չունեի, բայց դասընկերներս դա ուրիշ կերպ էին բացատրում, նրանք կարծում էին ես մեծամիտ եմ ու հաճախ ես ուղղակի հայտնվում էի ցեխի մեջ, քանի որ նրանք «պատահաբար» հրում էին ինձ փողոցում ու հետո խմբով ծիծաղում վրաս»,-պատմում է նա:

Լեդի Գագայի դասարանցիները առիթը բաց չէին թողնում նրան հիշեցնելու իր մեծ քթի և անհաջող արտաքինի մասին: «Ես ուշադրություն չէի դարձնում ու միայն երգում էի»,-պատմում է Գագան: Հիշելով իր դպրոցական տարիներն ու դասընեկերների ծաղրը, երգչուհին հիմա հաճախ է կոչ անում դպրոցականներին բարի լինել իրար հանդեպ և ուզում է իր օրինակով ոգեշնչել դպրոցում արհամարհված և չսիրված աշակերտներին:

«Հավատացեք ձեզ, ինչ էլ  ասեն, ես ու իմ օրինակը թող ոգևորեն ձեզ»,-ասում է նա:

 

Որքան էի Լոպեսին ծաղրում իր կառուցվածքի համար: «Ինձ անվանում էին կիթառ, իմ լայն ազդրերի և հետույքի համար: Սա ամենամեղմ մականունն էր, որ ինձ տալիս էին դպրոցում»,-պատմում է Ջենիֆեր Լոպեսը: Դասընկերներն այդ ժամանակ չգիտեին, որ հենց ոչ ստանդարտ կառուցվածքն է լինելու Ջենիֆեր Լոպեսի այցեքարտը:  

Սուպերմոդել Թայրա Բենկսի առաջին սերը մերժեց աղջկան ու հիմնավորեց իր մերժումը. «Ինչիս ես ինձ պետք այդպիս մեծ ճակատով և քթով»,-ասել էր նրա սիրելի դասընկերը:

  

Մեծ բերան, մեծ ատամներ և ակնոցներ. Ջուլիա Ռոբերթսը ևս մեկ դասական օրինակ է, երբ անճոռնի ճուտիկը վերածվում է իսկական գեղեցկուհու: Մանկությունից ես ինձ հետ էի վերցրել բազմաթիվ բարդույթներ: Դրանք հիմնականում կապված էին արտաքինիս հետ: Ես հիշում էի ինչպես էին ինձ ծաղրում դասընկերներս»,-պատմում է արդեն մի քանի անգամ աշխարհի ամենագեղեցիկ կինը ճանաչված Ջուլիա Ռոբերթսը:

20 миллионов драмов для студентов Арцаха и 10 миллионов драмов на строительство детского сада. IDBankРоссия назвала израильские авиаудары по столице Катара грубым нарушением международного праваReuters: НАТО не рассматривает вторжение беспилотников на польскую территорию как нападениеВерховный суд США разрешил администрации Трампа удержать иностранную помощь в размере 4 млрд. долларовПри поддержке Ucom Сообщество АрмДрон помогает подросткам осваивать технологии будущегоПремьер-министр Польши проинформировал генсека НАТО о нарушении воздушного пространства страныИнициативе «Сила одного драма» – 5 лет Idcoin-ы и выгодные ипотечные кредиты: IDBank на TOON EXPO YEREVAN 2025 Когда власти закрывают школы, это означает, что они обрекают эти населенные пункты на опустошение: «Паст»А чего хочет общественность? «Паст»Людей вводят в заблуждение, обманывают: «Паст»Члены движения «Всеармянский фронт» провели агитпикет 5 сентября 2025 годаЮнибанк стал спонсором форума BAFT 2025 Asia Bank to Bank в Сингапуре Генетическая загадка Египта: кем был человек, живший во времена первых пирамид?Трамп анонсировал визит европейцев в США, чтобы обсудить завершение войны в УкраинеДженнифер Лопес показала роскошный особняк и эффектный образ для гала-вечераМелания Трамп почтила память Джорджо Армани в элегантном черном платьеНе будет коридора, и вы не будете переизбраны: Эдмон Марукян Японские ученые меняют правила игры: алмазы можно создавать без давления и жараСтраны альянса «Пять глаз» обсудят разгром банд, занимающихся человеческим трафикингомПрезидент США уверен, что войну в Украине удастся завершитьАнтидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»Кто будет управлять светофором «Перекрестка Мира»? «Паст»В любом случае тема внеочередного еще не закрыта: «Паст»«Перекресток мира» с односторонним движением: «Паст»Демонстрационный месседж: переполнена ли чаша терпения России: «Паст»В ЭСА запутаны: внутренние отношения становятся все более напряженными: «Паст»Эксперт: С 2015 г объем торговли Армении с РФ вырос в 10 разАзербайджан и Армения: Кто будет контролировать мир? - Deutsche WelleМгновенные idcoin-ы перед футбольным матчем Армения–Португалия: Idram&IDBankСофи Тернер сыграет Лару Крофт в новом сериале Tomb Raider от AmazonСкончался легендарный итальянский модельер Джорджио АрманиЭдуард Сперцян: Постараемся завтра показать характер и добиться хорошего результатаАрмения и Казахстан активизируют сотрудничество в сфере миграции: Обсуждение в Комиссии НСАрмения не сможет разорвать зависимость от России — иорданский политологUcom поддерживает охрану природы с помощью современных технологий Путин освободил Алексея Ерохова от должности посла в ТурцииПутаница в детском саду: мама не нашла сына, потому что его по ошибке увез чужой дедушкаТрамп устроил ужин для лидеров Big TechПутин о «русском медведе» в союзе с Китаем и Индией1% idcoin в рамках TOON EXPO: Idram&IDBank Не обладает ли юрисдикцией какая-либо структура? «Паст»Цена непоследовательности: Армения на геополитической периферии: «Паст»Пашинян закрыл Арцахскую страницу: как изменить сегодняшний внутриполитический статус-кво? «Паст»Чисто политическая «целесообразность»: а где осталась «цель демократической страны»? «Паст»В Армении действие лицензий лабораторий, не имеющих систем менеджмента качества, будет приостановленоВ США опубликовали более 30 тысяч документов по делу ЭпштейнаСамолет президента Литвы не смог вовремя приземлиться из-за дрона в районе Вильнюсского аэропортаРабочий визит Пашиняна в Китай завершилсяВ Минобразования Армении обсудили шаги по включению новых памятников в список Всемирного наследия