Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Վորոշիլովսկի շրջանում աղբամաններից մեկում նորածին երեխա է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով donday.ru-ին։
Ըստ հրապարակման՝ տեղի բնակիչները, աղբը դուրս նետելու ժամանակ, տարաներից մեկում նկատել են նորածնի և անմիջապես ահազանգել համապատասխան ծառայություններին։
Ներկայումս երեխայի առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվել։
Նշվում է, որ դեպքի վայրը գտնվում է երկու դպրոցի և երկու մանկապարտեզի հարևանությամբ, ինչի պատճառով միջադեպը մեծ արձագանք է առաջացրել բնակիչների շրջանում։ Չի բացառվում, որ տեղի ունեցածի ականատեսը դարձած լինեն նաև երեխաներ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։
Հետևեք մեզ՝ այստեղ



