Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ
ЭКОНОМИКАMoody’s Ratings վարկանշային գործակալությունն ավարտել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) վարկանիշների հերթական պարբերական գնահատումը՝ վերահաստատելով ընկերության B2 Corporate Family Rating վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ։
Գնահատման ընթացքում Moody’s-ը նշել է ԶՊՄԿ-ի կարևոր նշանակությունը Հայաստանի տնտեսության համար, ընկերության մրցունակ ծախսային դիրքը, կայուն ֆինանսական ցուցանիշները և ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը։
Վարկանիշի և կայուն կանխատեսման վերահաստատումը հանդիսանում է ընկերության ֆինանսական պրոֆիլի կայունության, գործառնական արդյունավետության և երկարաժամկետ ներդրումային ծրագրերն իրականացնելու կարողության անկախ հաստատում։
ԶՊՄԿ-ն շարունակելու է իր ռազմավարական նախաձեռնությունների իրականացումը՝ ուղղված գործառնական արդյունավետության բարձրացմանը, մրցակցային դիրքերի ամրապնդմանը և բոլոր շահակիցների համար երկարաժամկետ ու կայուն արժեքի ստեղծմանը։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



