Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին տուրում Մարոկկոյի ընտրանու հետ գրանցված ոչ-ոքին (1:1)։ Իտալացի մասնագետը խոստովանել է, որ իր սաներն անհաջող են մեկնարկել, սակայն նշել է, որ ողբերգություն չի տեսնում այս արդյունքի մեջ։
«Կարծում եմ՝ մենք վատ սկսեցինք հանդիպումը։ Թիմը փոքր-ինչ լարված էր, մենք շատ էինք կորցնում գնդակն ու զիջում մենապայքարներում։ Առաջին խաղակեսն անհաջող ստացվեց, խաղադաշտում չէր բավականացնում հավասարակշռությունը։ Մրցակիցը հեշտությամբ էր դուրս գալիս մեր պրեսինգից և վտանգավոր հակագրոհներ էր կազմակերպում։
Այն, ինչ լավ էր ստացվում նախորդ երկու ընկերական խաղերում, այս հանդիպման առաջին կեսում չաշխատեց: Բայց երկրորդ խաղակեսում մենք ավելացրինք ու շատ ավելի լավ տեսք ունեինք։ Բարդ հանդիպում էր, քանի որ Մարոկկոն իսկապես շատ լավ թիմ է։
Մենք կարող էինք ավելի լավ վերահսկել խաղը, բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ արդյունքից։ Իհարկե, կցանկանայինք ավելի հաջող սկսել մրցաշարը, բայց նման բաներ պատահում են, հաշվի առնելով մրցակցի ուժը։
Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով։ Թիմը պայքարեց մինչև վերջին վայրկյանը։ Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչի վրա պետք է աշխատենք առաջիկայում, որպեսզի դառնանք ավելի հավասարակշռված և ագրեսիվ հարձակման գծում: Արդյունքը չի կարելի վատը համարել, բայց մենք պարտավոր ենք ավելացնել»,- նշել է Անչելոտին:
Հարցին, թե արդյոք այս ոչ-ոքին կարո՞ղ է բացասաբար ազդել ֆուտբոլիստների վստահության վրա, իտալացի մասնագետը միանշանակ պատասխանել է.
«Բացարձակապես՝ ո՛չ։ Պետք է հասկանալ, որ խոշոր մրցաշարում մեկնարկային հանդիպումը տարբեր պատճառներով կարող է այնպես չդասավորվել, ինչպես պլանավորել էիր։ Աշխարհի առաջնության առաջին խաղում ամեն ինչ էլ կարող է պատահել, և անհնար է անթերի լինել հենց մեկնարկում։
Մենք իրավունք չունենք կորցնելու ինքնավստահությունը: Պետք է շարժվել առաջ և լավ նախապատրաստվել հաջորդ խաղին։ Մեր գլխավոր նպատակը խմբից դուրս գալն է և մրցաշարի ընթացքում ավելի ուժեղանալը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



