Ես կպատվեմ տատիս ու պապիս՝ նրանց հուշերը փոխանցելով դստերս. Քիմ Քարդաշյան
ФОТО
Shabat.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանն իր կյանքի մեծ մասը դնում է հանրային ցուցադրության՝ իր ընտանիքից մինչև զգեստապահարան ու հարսանիք, իսկ ի՞նչ կասեք նրա հայկական ժառանգության մասին՝ նման հարցադրում է անում Mic մեդիառեսուրսը։
Սակայն Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը չի մոռանում իր ծագումը, նա բարձրաձայնել է իր հայկական արմատների մասին և հանդես եկել հաջակցություն հայոց պատմության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման։
Մեդիառեսուրսը վկայակոչում է ապրիլին Քարդաշյան Ուեսթի կողմից Time պարբերականի համար գրված ակնարկը, որում աստղն անդրադարձել է իր հայկական ամատներին և հանգուցյալ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին, ով փաստաբան է եղել։ «Երբ մենք մեծացանք, այն ամենը, ինչ հայրս անում էր, մեր ժառանգության մասին խոսելն էր»,- նշել է Քարդաշյանը։ «Դա մեր կյանքի այնքան մեծ մասն էր. մենք ուտում էինք հայկական կերակուրներ, լսում էինք պատմություններ»։
Ակնարկում Քարդաշյան Ուեսթը քննարկել է իր ընտանիքի պատմությունը՝ ներառյալ նրա հեռավոր տատերի ու պապերի տեղաշարժը Միացյալ Նահանգներ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից կարճ ժամանակ առաջ, որի ընթացքում փլուզվող Օսմայնան կայսրությունում բնակվող 1.5 մլն հայեր սպանվեցին։ «Եթե նրանք չփախչեին, մենք այստեղ չէինք լինի»,- գրել է նա Time-ում։
Ապրիլին Քարդաշյան Ուեսթը իր քրոջ՝ Քլոեի, ամուսնու՝ Քանյե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ ուղևորվեց Հայաստան՝ նշելու Ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այցի ընթացքում նրանք հանդիպեցին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Քարդաշյանը կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ասելով. «Ժամանակն է, որպեսզի Թուրքիան ճանաչի այն… Չճանաչելը անհարգալից դրսևորում է»։ Նա նաև նախագահ Բարաք Օբամային կոչ արեց հատուկ օգտագործել «Ցեղասպանություն» բառը՝ բնութագրելու համար զանգվածային սպանությունները, ինչը նա դեռևս չի արել։
«Քարդաշյանների ընտանիքի ուղևորությունը Հայաստան օգնեց գլոբալ ուշադրություն կենտրոնացնել Հայաստանի և Հայոց ցեղասպանության վրա՝ տարածելով պատմական փաստեր և արդարության անհրաժեշտությունը»,- ապրիլին ABC News-ին տված հարցազրույցում ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Էլիզաբեթ Չուլջյանը։ Նրա խոսքով՝ Քարդաշյաններն օգնեցին հզոր հարված հասցնել Ցեղասպանության ժխտման Թուրքիայի արշավին։
Քարդաշյան Ուեսթը կդաստիարակի՞ իր երեխաներին այնպես, որպեսզի նրանք կիսեն հայկական ժառանգություն ունեցող իր ընտանիքի հպարտությունը։ Ակնհայտորեն նա ծրագրում է այդպես վարվել։
«Ես կիսով չափ հայ եմ, սակայն ես մեծացել եմ հայկական ինքնության այնքան ուժեղ զգացումով, և ես նույնը ցանկանում եմ դստերս»,- գրել է Քարդաշյանը։ «Իմ տատն ու պապն այնքան խիզախ են եղել՝ տեղափոխելու իրենց ողջ ընտանիքը։ Ես կպատվեմ նրանց՝ փոխանցելով նրանց հուշերը դստերս»:
Շարունակությունը՝ այստեղ




















































