Վտանգավոր է․ նշաններ, որոնք ահազանգում են օրգանիզմում մագնեզիումի պակասի մասին
ЛАЙФՄարդու օրգանիզմը զարմանալի կերպով է կազմավորված, այն արագ է հասկանում, թե ինչի կարիք ունի։
Մագնեզիումը մարմնի համար կարեւորագույն բաղադրիչ է, եւ դրա պակասի արդյունքում օրգանիզմը սկսում է նշաններ ուղարկել՝ զգուշացնելով վտանգի մասին։
Նշաններ, որոնք ահազանգում են, որ մագնեզիում պակաս կա օրգանիզմում։
Զարկերակային կալցիֆիկացիա
Մագնեզիումի պակասն օրգանիզմում բերում է նրան, որ կալցիումը դուրս է գալիս ոսկորներից ու հավաքվում անոթներում։ Սա չափազանց վտանգավոր երեւույթ է, կարող է կաթվածի հանգեցնել։
Մկանային սպազմեր ու ջղաձգումներ
Մագնեզիումը օգնում է նվազեցնել ջղաձգումները, եւ դրա պակասի դեպքում ջղաձգումներ ու մկանային սպազմեր են ի հայտ գալիս։ Դրանք ի վերջո կարող են մկանային կաթվաի հանգեցնել։
Անհանգստություն եւ դեպրեսիա
Եթե առանց պատճառի անհանգստության զգացում եք սկսել ապրել, դեպրեսիայի մեջ եք ընկնում, դա կարող է նշանակել, որ օրգանիզմում մագնեզիում պակաս կա։
Բարձր ճնշում
Մագնեզիումի պակասի հետեւանքով անոթները նեղանում են, արյան ճնշումը՝ բարձրանում։ Հորմոնալ խնդիրներ Որքան ցածր է օրգանիզմում մագնեզիումը, այնքան հորմոնների քանակը բարձրանում են։
Քնի հետ խնդիրեր
Մագնեզիումի պակասից մարդ անհանգիստ է դառնում, չի կարողանում հանգիստ քնել։ Այն անքնություն է առաջացնում։
Էներգիայի պակաս
Մագնեզիումի պակասից մարդ անընդհատ հոգնածություն է զգում, կենսական էներգիան կտրուկ պակասում է։
Պատրաստեց Past.am-ը:



