12-ամյա աղջիկը երեխա է ունեցել 64-ամյա հարեւանից
ОБЩЕСТВОՌԴ Կուրգանում 12-ամյա աղջիկը երեխա է ունեցել։ Անչափահաս աղջիկը անապահով ընտանիքից է, մայրը 7 երեխա ունի, որոնցից 3-ի նկատմամբ մայրական իրավունքներից զրկված է։ Երեխայի հղիության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, երկու հոգի կասկածվում է նրան բռնաբարելու մեջ։
Նախքան երեխայի ծնվելը հիմնական կասկածյալներից մեկը աղջկա 20-ամյա եղբայրն էր, ում կալանավորել էին։ Սակայն երեխայի ծնվելուց հետո արված ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ երեխայի հայրը աղջկա 64-ամյա հարեւանն է։ Մյուս հարեւաններն էլ ասել են, որ 64-ամյա տղամարդը մեկ անգամ չէ, որ անառողջ հետաքրքրություն է ցուցաբերել անչափահաս աղջիկների նկատմամբ։ Այժմ աղջիկը նորածնի հետ սոցիալական կենտրոնում է, մասնագետներն աշխատում են նրա հետ՝ պարզելու համար, թե նա ունակ է երեխային խնամել, թե ոչ։
Այժմ ոստիկանները կարծում են, որ երեխային բռնաբարել են թե հարեւանը, թե եղբայրը։ Վերջինը ազատ չի արձակվել, շարունակում է մնալ կալանավայրում։
Երկու տղամարդկանց էլ մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրանց մեղքն ապացուցվի։
Պատրաստեց Past.am-ը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
4
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
5
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам



