Պայթեցվել է Իրաքից Թուրքիա ձգվող նավթախողովակաշարը
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի տարածքում պայթեցվել է այդ երկրից Թուրքիա նավթ փոխադրող Քիրկուկ-Յումուրթալըք խողովակաշարը:
Այս մասին, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ պայթյունից հետո խողովակաշարով նավթի փոխադրումը դադարեցվել է:
Թուրքական գործակալության վարկածով` խողովակաշրը պայթեցրել են Քրդստանի աշխատավորական կոսւկացության (PKK) զինյալները:
Քիրկուկ-Յումուրթալըք նավթային խողովակաշարը վերջին անգամ պայթեցվել էր նաեւ 2015 թվականի հուլիսին:
Նավթատար խողովակաշրի 986 կմ երկարությամբ առաջին ճյուղը կառուցվել է 1977 թվականին, 890 կմ երկարությամբ երկրորդ ճյուղը` 1987 թվականին: Շահագործման հանձնվելուց հետո Քիրկուկ-Յումուրթալըք նավթամուղ խողովակաշարը տասնյակ անգամներ պայթեցվել է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



