Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել

СПОРТ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ցանկացած ֆուտբոլիստի համար Աշխարհի առաջնությունում հաղթելը մնում է գլխավոր երազանքն ու կարիերան իդեալական ավարտելու լավագույն միջոցը։ Սակայն ժամանակն անողոք է. շատ լեգենդներ արդեն մոտեցել են 40-ի շեմին կամ նույնիսկ հատել այն։ Սա նշանակում է, որ Հյուսիսային Ամերիկայում ընթացող մրցաշարը նրանց համար կարող է վերջին ելույթը լինել մոլորակի գլխավոր ֆուտբոլային բեմում:

Ձեզ ենք ներկայացնում 9 աստղային ֆուտբոլիստների, որոնց համար ԱԱ-2026-ը մեծ հավանականությամբ վերջինը կլինի կարիերայում:

Լիոնել Մեսսի (Արգենտինա, 38 տարեկան)

Երբ 2023-ին Մեսսին տեղափոխվեց «Ինտեր Մայամի», որպես գլխավոր պատճառներից մեկը նշվում էր հենց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ԱԱ-2026-ը: Արգենտինացին արդեն նվաճել է բաղձալի գավաթը, սակայն հավաքականի մարզաշապիկին ևս մեկ աստղ ավելացնելը նրա վերջին մեծ նպատակն է: Ի տարբերություն Ռոնալդուի՝ 38-ամյա Մեսսին շարունակում է մնալ Արգենտինայի առանցքային դեմքը։ Լիոնել Սկալոնին ստեղծել է մի համակարգ, որն ազատում է ավագին պաշտպանական աշխատանքից: Մեսսիի ժառանգությունը Մունդիալներում արդեն իսկ կատարյալ է (նա իր նորամուտը նշել է դեռ 2006-ին), իսկ նոր տիտղոսն ուղղակի կզարդարի նրա մեծագույն կարիերան։

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, 41 տարեկան)

Եթե Մեսսիի պատմությունն ԱԱ-ներում արդեն ունի հեքիաթային ավարտ, ապա Ռոնալդուինը դեռ գրված չէ: Աշխարհի գավաթը միակ պակասող տիտղոսն է նրա փառահեղ կարիերայում: Շատ քննադատներ կարծում են, որ առանց այս գավաթի անհնար է վերջնականապես փակել «բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստի» մասին վեճը։ Այժմ Պորտուգալիան ունի պատմության լավագույն կազմերից մեկը (Վիտինյա, Ժոաու Նևեշ, փայլուն մրցաշրջան անցկացնող Բրունու Ֆերնանդեշ): Եթե նախկինում Ռոնալդուն էր բարձրացնում թիմի մակարդակը, հիմա թիմն ինքը կարող է օգնել առաջնորդին հասնել գագաթնակետին: Հատկանշական է, որ Կրիշտիանուն ԱԱ-ների փլեյ-օֆֆում դեռ գոլ չունի, իսկ նրա լավագույն արդյունքը 2006-ի 4-րդ տեղն է:

Գիլյերմո Օչոա (Մեքսիկա, 40 տարեկան)

Մունդիալը միայն սուպերաստղերի մրցաշար չէ։ Շատ երկրպագուների համար այն ասոցացվում է մեքսիկացի դարպասապահ Գիլյերմո Օչոայի հերթական հերոսությունների հետ։ Մեսսիի և Ռոնալդուի պես՝ նրա համար սա 6-րդ Աշխարհի առաջնությունն է: Թեև նա այլևս թիմի անառարկելի առաջին համարը չէ (զիջելով Ռաուլ Ռանխելին), նույնիսկ մի քանի րոպեն բավական կլինի պատմության մեջ մտնելու համար:

Groups K and L Picks and Predictions: 2026 FIFA World Cup | Betting News

Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, 40 տարեկան)

Մոդրիչը վաղուց ապահովել է Խորվաթիայի պատմության մեծագույն ֆուտբոլիստի կարգավիճակը: Հենց նրա օրոք թիմը գրանցեց լավագույն արդյունքները՝ արծաթ (2018) և բրոնզ (2022): 40-ամյա կիսապաշտպանը քննարկում է մրցաշարից հետո կարիերան ավարտելու հարցը, սակայն նույնիսկ տարեց կազմով Խորվաթիային հաշվից հանելը վտանգավոր է:

Brazil face early World Cup concerns as Neymar misses training again |  Daily Sabah

Նեյմար (Բրազիլիա, 34 տարեկան)

Նեյմարը կարող էր արդեն իսկ անցկացրած լինել իր վերջին Մունդիալը, սակայն Բրազիլիայի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նրան ընդգրկել է հայտացուցակում: Հարձակվողի մասնակցությունը մրցաշարին դեռ հարցականի տակ է վնասվածքի պատճառով, բայց եթե բրազիլացիները հեռու գնան, նա կարող է հայտնվել դաշտում: Նեյմարի ազդեցությունը թիմում փոքր-ինչ նվազել է, բայց հայրենիքում նա մնում է ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը:

From Mohamed Salah to Kevin De Bruyne, five stars to watch at the World Cup  in Vancouver

Կևին դե Բրույնե (Բելգիա, 34 տարեկան)

Կիսապաշտպանը Բելգիայի հայտնի «ոսկե սերնդի» վերջին ներկայացուցիչներից է: Դե Բրույնեն Մունդիալներում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ, թեև վստահաբար ակնկալում էր ավելի մեծ հետք թողնել: Շատ փորձագետներ Բելգիային կրկին համարում են այս մրցաշարի գաղտնի ֆավորիտներից մեկը:

Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, 33 տարեկան)

Շատերը Սալահի հեռանալը «Լիվերպուլից» ընկալեցին որպես բարձր մակարդակում կարիերայի ավարտ: Եգիպտոսը 1994-ից ի վեր միայն մեկ անգամ էր դուրս եկել ԱԱ (2018-ին, որտեղ Սալահը գոլ խփեց իր 2 խաղերում, բայց թիմը դուրս չեկավ խմբից): Այս տարի նրանց սպասում է բարդ խումբ՝ Բելգիայի և Իրանի հետ: Սակայն Նոր Զելանդիայի հետ հանդիպումը կարող է Եգիպտոսին պարգևել պատմության մեջ առաջին հաղթանակը Աշխարհի առաջնություններում:

Սադիո Մանե (Սենեգալ, 34 տարեկան)

Մանեն վերադառնում է ԱԱ՝ վնասվածքի պատճառով 2022-ի մրցաշարը բաց թողնելուց հետո: Ճակատագրի հեգնանքով, հենց առանց նրա Սենեգալը գրանցեց իր լավագույն արդյունքը Մունդիալներում: Չնայած Մանեն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայում, նա շարունակում է մնալ ազգային թիմի անփոխարինելի առաջատարը։

Խամես Ռոդրիգես (Կոլումբիա, 34 տարեկան)

ԱԱ-2014-ի գլխավոր աստղը վաղուց բարձր մակարդակով հանդես չի գալիս ակումբային ֆուտբոլում, սակայն շարունակում է փայլել Կոլումբիայի հավաքականում: Հարավամերիկյան ընտրական փուլում նա կատարեց ամենաշատ գոլային փոխանցումները՝ շրջանցելով նույնիսկ Լիոնել Մեսսիին: ԱԱ-ներում Խամեսն անցկացրել է ընդամենը 8 հանդիպում, սակայն հասցրել է աչքի ընկնել 10 արդյունավետ գործողությամբ։ Նա բաց թողեց ԱԱ-2022-ը, սակայն այժմ կրկին շարքերում է:

Հետևեք մեզ՝ այստեղ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay