ԱՄՆ-ը և Իրանը կարող են հաջորդ շաբաթ հուշագիր ստորագրել. CBS
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը և Իրանը կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել հաջորդ շաբաթվա սկզբին՝ ճանապարհ հարթելով երկարաժամկետ համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունների համար, պնդում է CBS-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
«ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի հաջորդ շաբաթվա սկզբին, ինչը ճանապարհ կբացի ամերիկա-իրանական երկարաժամկետ համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունների համար», - հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական ջանքերին տեղյակ երկու աղբյուրի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է լինելու 14 կետից, որում նշվում էր, որ Իրանը և ԱՄՆ-ը 60 օրվա ընթացքում կանցկացնեն միջուկային բանակցություններ, որոնց արդյունքում կկնքեն համաձայնագիր։
Հետևեք մեզ՝ այստեղ



