Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ` փետրվարի 19-ի համար

ЛАЙФ

Խոյ: Բարեհաջող օր է անշարժ գույքի հետ կապված գործերով զբաղվելու համար: Կարող եք համաձայնագրեր ստորագրել, գործարքներ կնքել: Հնարավոր է ստիպված լինեք պայքարել գործընկերների համար: Կփորձեք ամեն կերպ շրջապատին ապացուցել, որ արժանի եք վստահության: Մտերիմներին այսօր հուսախաբ չեք անի: Շփման մեջ այսօր չափազանց զգացմունքային եք: Նշանի շատ ներկայացուցիչներ մրցակցության մեջ կմտնեն ընտանիքի անդամների հետ: Ընտանիքում որոշ վիճաբանություններ կծագեն: Եթե տան խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտը թանկ է ձեզ համար, ապա պայքարի մեջ մի մտեք , անիմաստ խոսակցությունների վրա ժամանակ մի վատնեք:

Ցուլ: Այսօր ստիպված եք հարմարվել շրջապատին, եթե ցանկանում եք կարևոր հարցերին վերջնական լուծումներ գտնել: Եթե աշխատավայրում մրցակիցներ ունեք, ապա այսօր բանակցելու և հարաբերություններ պարզելու ճիշտ ժամանակն է: Մտերիմների հետ շփումը կուրախացնի և դրական լիցքեր կհաղորդի ձեզ: Այսօր ավելի հանդուրժող եղեք և մի պնդեք ձեր տեսակետը, հնարավոր է, որոշ հարցերում սխալվում եք: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների համար, սկսեք ձերբազատվել վատ սովորություններից:

Երկվորյակ: Այսօր ձեր ազդեցությունը շրջապատի վրա շատ մեծ կլինի: Շատերը կհետևեն ձեզ, կփորձեն որսալ ձեր ամեն մի խոսքը: Հրաշալի օր է ակտիվ գործունեություն ծավալելու համար: Ի վիճակի եք նոր թափ հաղորդել ձեզ բիզնեսին, գործընկերների հետ հաջող բանակցություններ վարել, լուրջ փաստաթղթերով զբաղվել: Տնային գործերը ձանձրալի կթվան, եթե ստեղծագործական մոտեցում չցուցաբերեք: Հարազատները գուցե լսեն ձեր խորհուրդները, սակայն քիչ հավանական է, որ կհետևեն դրանց:

Խեցգետին: Այսօր կդժվարանաք լուրջ խնդիրներ լուծել, առավել ևս եթե միայնակ գործեք: Փորձեք քննարկել ձեզ հուզող հարցերը սրտացավ մարդկանց հետ: Թեև օրվա ընթացքում լարվածությունը շատ կլինի, սակայն ստացված արդյունքները լիովին կգոհացնեն ձեզ: Անձնական կյանքում սթրեսային իրավիճակներ կլինեն: Հնարավոր է անդրադառնաք հին վեճերին և ընտանիքի անդամների հետ նոր քննարկումներ սկսեք: Կոնֆլիկտներից խուսափելու համար փոխըմբռնմամբ մոտեցեք հարցերին:

Առյուծ: Նպատակասլացության շնորհիվ այսօր շատ ձեռքբերումներ կունենաք: Բարեհաջող օր է անշարժ գույքի, տրանսպորտի հետ կապված հարցեր քննարկելու համար: Կարող եք գործարքներ կնքել, բանակցություններ վարել: Հրաշալի օր է ճանապարհորդության համար: Այսօր շատ կարևոր է, թե ինչ տեսք կունենաք և ինչպես կներկայացնեք ձեզ: Երեկոյան հանդիպեք ընկերներին, լավ ժամանակ անցկացրեք: Օրվա վերջում հնարավոր է այնպիսի զգացողություն ունենաք, որ ձեզ ըստ արժանվույն չեն գնահատում:

Կույս: Այսօր մտահոգված եք սեփական խնդիրներով , իսկ կողմնակի գործերի հանդեպ լիովին անտարբեր եք: Էգոիստաբար կմոտենաք բոլոր հարցերին, և միևնույն ժամանակ, կնեղանաք, եթե ոմանք հրաժարվեն օգնել ձեզ: Փորձեք ավելի նրբանկատ լինել, ձեր կամքը ուրիշներին թելադրելու, սուր մեկնաբանություններ անելու ժամանակը չէ: Երեկոյան աշխատունակությունը կիջնի, հոգնածություն կզգաք: Ճիշտ կվարվեք, եթե ծրագրեր չկազմեք, իսկ սիրային ժամադրություններից հրաժարվեք:

Կշեռք: Այսօր շատ բան կախված է ձեր տրամադրվածությունից: Եթե վստահ չեք, որ գործերը լավ ընթացք կստանան, ապա, ամենայն հավանականության, ոչ մի լավ բան չի սպասվում: Հետևաբար ավելի լավատես եղեք, վստահեք ներքին ձայնին, այն այսօր ճիշտ կհուշի, թե որ ուղղությամբ է պետք շարժվել: Տնային գործերն ու կենցաղային հոգսերն այսօր չեն ձանձրացնի: Իսկ մտերիմների հետ կարող եք խնդիրներ ունենալ: Կոնֆլիկտներ կծագեն, կողմերից և ոչ մեկը չի ցանկանա զիջել:

Կարիճ: Թաքնված խոչընդոտներն այսօր անհաղթահարելի կթվան: Գործերում անորոշությունը փոքր-ինչ կշփոթեցնի: Օրը բարեհաջող է գաղտնի հանդիպումների, բանակցությունների համար: Համացանցային շփումներն այսօր կարող են օգտակար լինել: Հրաշալի ժամանակահատված է ինքնազարգացմամբ զբաղվելու համար: Հիշողությունները կստիպեն մանկությունից կամ պատանեկությունից որոշ դրվագներ վերապրել: Կկարողանաք վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Աղեղնավոր: Ֆինանսական որոշ հարցեր ձեր վերահսկողությունից դուրս կմնան: Գնումների հարցում չարժի շտապել, հակառակ դեպքում կարող եք ձեռք բերել ոչ անահրաժեշտ կամ անորակ իրեր: Հարազատ մարդկանց հետ հնարավոր են տարաձայնություններ: Մի խոստացեք այն, ինչը կարող է ձեր ուժերից վեր լինել: Զբաղվեք սպորտով, հետևեք սննդակարգին:

Այծեղջյուր: Կցանկանաք բոլոր հարցերը միանգամից լուծել, սակայն փորձեք կենտրոնանալ և լիարժեք մի գործով զբաղվել: Հակառակ դեպքում, սեփական ուժերի, մասնագիտական կարողությունների հարցում հիասթափությունն անխուսափելի կլինի: Հնարավոր է հաասկանաք, որ անտարբեր եք այն մարդու հանդեպ ,ով վերջերս հետաքրքրել է ձեզ և ում հետ շփման ցանկություն եք ունեցել: Առողջական խնդիրները մի անտեսեք: Հագնվեք եղանակին համապատասխան:

Ջրհոս: Այսօր ձեր գլխավոր զենքը ձեր ինտելեկտն է: Հեշտ կտրվեն հաշվարկները, վերլուծությունները , բարդ նախագծերի մշակումը: Բարեհաջող օր է անշարժ գույքի հետ կապված գործարքների համար: Կարող եք գնումներ կատարել, տան համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել: Այսօր կկարողանաք նոր կապեր հաստատել, շփման եզրեր գտնել նրանց հետ, ովքեր այնքան էլ չեն համակրում ձեզ: Հաճույքով կհամագործակցեք արտերկրից ժամանած հյուրերի հետ:

Ձկներ: Ստիպված կլինեք մի շարք դժվարություններ հաղթահարել: Աշխատեք ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ վայրում, այլապես կարևոր շատ բան բաց կթողնեք: Ճիշտ կվարվեք, եթե ֆինանսապես աջակցեք մտերիմներին, նրանք դրա կարիքը շատ ունեն: Այսօր շատ կարևոր է, որ ձեր կողքին ունենաք վստահելի մեկին, ով անշահախնդրորեն կնվիրվի և բոլոր հարցերում կաջակցի ձեզ: Այդժամ կսկսեք պաշտպանել ձեր ընդհանուր շահերը, իսկ ընտանիքին վերաբերող խնդիրներն առաջնային կդառնան: 

«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума»