«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում»
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր և մարզական լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդն արդեն համաձայնության է հասել 25-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերի շուրւ՝ նախատեսելով կնքել 5 տարվա պայմանագիր։ Արգենտինացի խաղացողին Մադրիդում անձամբ ցանկանում է տեսնել «սերուցքայինների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։
Այնուամենայնիվ, լոնդոնյան ակումբն իր կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում է բավականին բարձր՝ 110-118 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այդ իսկ պատճառով Մադրիդում դեռևս կքննարկն արգենտինացու տեղափոխության հարցը. չի բացառվում, որ «արքայական» ակումբը դիտարկի դաշտի կենտրոնն ուժեղացնելու ավելի մատչելի այլընտրանքային տարբերակներ։
Ավարտված մրցաշրջանում Էնցո Ֆերնանդեսն ակումբային մակարդակով անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



