«Ժողովուրդ». Կառավարության անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել
ОБЩЕСТВО«Կառավարության անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել։ Մինչև անցած տարվա նոյեմբերը կառավարության, խորհրդարանի և նախագահականի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները կրում էին միայն ատրճանակներ։ Այդ փոփոխությունը կապվեց անցած տարվա նոյեմբերի 25– ին բացահայտված «հանցախմբի» հետ։ Բայց տարօրինակն այն է, որ չնայած այդ գործով մի քանի տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, կալանավորվել, սակայն «ավտոմատներով» ծառայությունը շարունակվում է։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՊՊԾ աշխատակիցներին հատուկ զգուշացվել է, որ մինչև հատուկ հրաման չլինի, նրանք պարտավոր են ինքնաձիգներով ծառայությունն իրականացնել։ Ենթադրվում է, որ նման հրամանը կտրվի «հանցավոր» խմբի քրգործի նախաքննության ավարտից հետո միայն, երբ բոլոր վտանգները չեզոքացված լինեն։ Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ «հանցախմբի» ղեկավարը Հայաստանից և Արցախից այնպիսի մարդկանց անուններ է տվել, որոնք Սերժ Սարգսյանի մտերիմներն են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



