Մենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը. Արթուր Դանիելյան
БЛОГՍիրելի՛ և ուժե՛ղ հայրենակիցներ,
Ինչպես արդեն հայտարարել ենք, «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում և փաստագրում է ընտրական գործընթացի ընթացքում կատարված բոլոր խախտումները։ Մեր վերջնական որոշումը կընդունվի բացառապես փաստերի, ապացույցների հիման վրա։
Մենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը, ինչպես նաև այն մեծ պատասխանատվությունը, որը կրում ենք մեր հայրենակիցների առջև։ Վստահեցնում ենք՝ չենք հիասթափեցնի ձեզ։
Ինչպես միշտ, առաջնորդվում ենք ոչ թե զգացմունքներով կամ պահի ազդեցությամբ, այլ սառը դատողությամբ, պատասխանատվությամբ և պետական մտածողությամբ։ Մեր յուրաքանչյուր քայլը լինելու է կշռադատված, հիմնավորված և ուղղված քաղաքացիների վստահության ու Հայաստանի շահերի պաշտպանությանը։
Շնորհակալ ենք ձեր վստահության, համբերության և աջակցության համար։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



