Ереван, 25.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru–ն իր «Հայկական անօդաչու թռչող սարքերը դուրս են գալիս ստվերից. պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն առաջին անգամ հայտարարել է զենքի արտահանման մասին, սակայն այդ լուրը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ի՞նչ է վաճառվել, ո՞վ է գնորդը և այլն։ pravda.ru–ն փորձել է ստանալ այդ հարցերի պատասխանները:

Վերջերս Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հպարտությամբ հայտարարել է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ հայկական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները զենք են արտահանել։ Պայմանագրի արժեքը մշուշոտ գնահատվել է մի քանի միլիոն դոլար, իսկ վաճառված ապրանքներն ընդհանրապես չեն բացահայտվել

Կարելի է, իհարկե, մանրամասն վերլուծության ենթարկել հայկական ռազմարդյունաբերական համալիրը, բայց առանց դրա էլ, անշուշտ, դժվար չէ կռահել, որ այդ արտահանումը կապված է անօդաչու սարքերի տեխնոլոգիաների և ապարատային ու ծրագրային համակարգերի հետ։ Իրոք, անօդաչու տեխնոլոգիաները և ծրագրային լուծումները միակ շուկան են, որտեղ նոր խաղացողները կարող են համեմատաբար հեշտությամբ մուտք գործել: Այդ ոլորտն այժմ արագ զարգանում է, համաշխարհային շուկան բաժանված չէ, և եթե դուք, որպես արտադրող, ունեք հետաքրքիր, մրցունակ ապրանք, ապա, ինչպես ասում են, «բարի գալուստ»: Այդ առումով ավանդական զենքի շուկան ավելի փակ և բարդ է: Կա խաղացողների հաստատված խումբ, և այնպիսի զենքերի արտադրությունը, ինչպիսիք են տանկերը կամ ինքնագնաց հաուբիցները, պահանջում են զգալի ծախսեր, իսկ արտադրությունն ինքնին բավականին ծախսատար է: Այսպիսով, քիչ երկրներ կարող են իրենց թույլ տալ նման թանկ հաճույք:

Բայց Հայաստանի բախտը մի քիչ բերել է: Փաշինյանը ներկայում բավական նախընտրելի է Եվրամիության համար, և նրանք, հավանաբար, հատուկ ստեղծել են մի շարք նախապատվություններ, որպեսզի Երևանը առաջ շարժվի դեպի եվրոպական շուկա: Նրանց պետք է ինչ-որ կերպ խաբել հայ հանրությանը, գայթակղել նրանց «եվրոպական այգով»: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը վերջերս նաև հաշվետվություն է ներկայացրել արտահանման մասին, բայց միայն քաղաքացիական արտադրանքի մասով: Նշվել է ահռելի՝ 90 % աճ, և դա՝ հատուկ Եվրամիության համար: Թվում է, թե կառավարությունը կարծում է, որ հայ հասարակությունը տպավորված կլինի բաց եվրոպական դարպասներով։

Ռազմական արտահանման մասին լուրերին զուգահեռ՝ լրատվական հոսքերում հայտնվել է ևս մեկ հայտարարություն. երկու հայկական ընկերություն՝ Cifora-ն և Davaro-ն, որոնք ակտիվ են ռազմական զարգացման ոլորտում, հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին։ Ահա և վաճառասեղանը՝ ռազմական արտահանողների վերաբերյալ գաղտնիքի բացահայտումը։

Առաջինը մասնագիտանում է մարտական կառավարման համար նախատեսված ապարատային և ծրագրային լուծումների մեջ։ Երկրորդի զինանոցը ներառում է անօդաչու թռչող սարքերի և հեռակառավարման զենքի համակարգերի լայն տեսականի։

Նրանց մասնագիտացումը անօդաչու թռչող սարքերն են։ Սակայն վերջերս Davaro-ն հազիվ է խուսափել այլ ընկերությունների տեխնոլոգիաները պատճենելու մեղադրանքներից. իբր հայկական անօդաչու թռչող սարքերը օգտագործում են իսրայելական տեխնոլոգիաներ։ Davaro-ի ներկայացուցիչները անմիջապես արձագանքել են այս ոգով. «Ընկերությունը մշակում է իր արտադրանքը՝ բացառապես օգտագործելով իր սեփական տեխնոլոգիական լուծումները»։ Իսկ հետո դժգոհության նշույլ ավելացրել. «Մենք անհրաժեշտ ենք համարում նշել, որ անօդաչու թռչող սարքերի հայեցակարգերի կամ նախագծային սխեմաների որոշակի նմանությունները չեն կարող համարվել իմիտացիա կամ պատճենահանում: Ավիացիայի և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում օգտագործվում են ունիվերսալ ինժեներական մոտեցումներ և աերոդինամիկ լուծումներ, որոնք միջազգային պրակտիկայում ճանաչվում են որպես կառուցվածքային սկզբունքներ»:

Ի դեպ, նրանք անգամ կարող էին չվիրավորվել՝ հաշվի առնելով այն, որ հիմնականում Ադրբեջանն էր վրդովված դրանից և բողոքում էր ոչ այնքան հայերից, որքան իր վաղեմի գործընկեր Իսրայելից՝ իբր սեփական տեխնոլոգիաները չպաշտպանելու համար:

Հայաստանում, ըստ երևույթին, ներքին հանրային բանավեճի ոճն այն է, որ պետք է պաշտպանել սեփական դիրքորոշումը մինչև վերջ: Սա շատ է հիշեցնում մի որոշակի երկիր, որը սկսվում է «Ու» տառով:

Այսպիսով, նախքան բարձր տեխնոլոգիաների նախարարը կհասցներ պարծենալ զենքի առաջին արտահանմամբ, հայտնվել է հակառակորդ՝ Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը: Նա լուրջ դեմքով հայտարարել է, որ Հայաստանը նախկինում էլ է զենք արտահանել: Այնուհետև երկու ելույթ ունեցողները սկսել են վիճել այն մասին, թե ինչն է համարվում զենք, իսկ ինչը՝ կրկնակի նշանակության ապրանք։

Արդյո՞ք պետք էր Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ռազմական արտադրանքի արտահանմանը նման սրբազան նշանակություն տալը։ Դե, ասենք վաճառեցին՝ լավ է, չվաճառեցին՝ դա նույնպես լավ է, գուցե խնդիրներն ավելի քիչ լինեն։ Իսկ դա կախված է նրանից, թե ում են վաճառել։ Ինչ վերաբերում է հայկական զենքը ստացող երկրին, ապա դա գաղտնի է պահվում. դա եվրոպական երկի՞ր է, թե՞ ոչ։ Չնայած կարելի է նաև կռահել, թե ով է հայկական ռազմական արտահանման ստացողը. մի երկիր, որն իրեն «ցե Եվրոպա» է անվանում։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ թաքցնել դա։ Եվ էլ որտե՞ղ կարելի էր փորձարկել հայկական անօդաչու թռչող սարքերը գործողության մեջ, բացի Ուկրաինայից։ Դեռ լավ է, որ դրանք չեն վաճառել ԱՄՆ-ին, որպեսզի փորձարկվեն Իրանի վրա։ Երևանը փորձում է բարեկամանալ Թեհրանի հետ։ Չնայած, ո՞վ գիտի, հիմա փաշինյանական Երևանը նոր ընկերներ և խաղալիքներ ունի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби