Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ զինվшծ nւժերի գործողությունների դադարեցման մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը հայտարարել է Իսրայելի դեմ զինված ուժերի գործողությունների դադարեցման մասին: Այս մասին հայտնում է Tasnim-ը:
«Հարավային Լիբանանում և Դահիեի շրջանում արյունարբու սիոնիստական ռեժիմի իրականացրած ագրեսիայից ու չարագործություններից հետո, որոնք տեղի են ունեցել հանցագործ Ամերիկայի աջակցությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության հզոր զինված ուժերը, ի պաշտպանություն Լիբանանի անմեղ ժողովրդի, ցավոտ պատասխան են տվել այս ռեժիմին: Պատասխան, որից կեղծ սիոնիստական ռեժիմը և նրա հովանավորները պետք է դասեր քաղած լինեն:
Այսպիսով, հայտարարվում է զինված ուժերի գործողությունների դադարեցման մասին. սակայն ընդգծվում է, որ ագրեսիայի և չարագործությունների շարունակման դեպքում, այդ թվում՝ Հարավային Լիբանանում, սպասվում են շատ ավելի խիստ և կործանարար գործողություններ, քան նախկինում»,- գրված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ



