Քաղաքացին ընկել է փոսը եւ վնասվել
ОБЩЕСТВОՓետրվարի 18-ին, ժամը 19.25-ին քաղաքացի Ս.-ից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հերացի փողոցում` նախկին` «Մ. Մաշտոցի» համալսարանի մոտակայքում, ինքն ընկել է փոսը եւ վնասվել, չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարները Հերացի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող նախկին ճոպանուղու չշահագործվող շինության նկուղային հարկից` մոտ 7 մ. խորությունից, դուրս են բերել 1998 թ. ծնված Ա. Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Молчать, молчать, вот так молчать… «Паст»



