Տարածված 7 սխալ, որոնք տղամարդիկ գործում են անկողնում
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում տարածված 7 սխալ, որոնք տղամարդիկ գործում են անկողնում։
Լինել նուրբ
Տղամարդիկ հաճախ են վարվում հետևյալ սկզբունքով՝ եկա, տեսա, հաղթեցի։ Բայց կանացի մարմինն ավելի նուրբ մոտեցում է պահանջում։
Սպասել անհնարինը
Ոչ բոլորն են ցանկանում, որ սեռական ակտը նմանվի մարմնամարզության ինչ-որ աներևակայելի մարզման, սակայն միանման սեքսը կարող է կնոջը ձանձրացնել։
Հետաքրքրվել նրա զգացողություններով
Այնպես մի արեք, որ Ձեր կինն իրեն միայնակ, անպետք կամ օգտագործված զգա։ Ուշադիր եղեք նրա նկատմամբ, հարցրեք նրա զգացողությունների մասին, թե ինչ է նա ցանկանում այդ պահին։
Կոպտություն
Փորձեք սեքսի ժամանակ զերծ լինել կոպտությունից, եթե, իհարկե, կինն ինքը չի հասկացնում, որ դա իրեն դուր է գալիս։ Հակառակ դեպքում կոպիտ արարքներն ու արտահայտությունները կարող են հիասթափեցնել նրան։
Հարց՝ նախկինի մասին
Իմաստուն կինը գիտի, որ այս հարցը որևէ պատասխան չունի։ Ինչ էլ որ նա պատասխանի, Դուք հիասթափված կլինեք։
Համեմատություն՝ այլ կանանց հետ
Մի քննադատեք կնոջ արտաքինը։ Առավել ևս, ոչ մի դեպքում նրան մի համեմատեք այլ կանանց հետ, որոնց հետ հարաբերություն եք ունեցել։
Սեքսից անմիջապես հետո քնելը
Սա շատ է հիասթափեցնում կնոջը։ Կանայք սեքսից հետո միշտ ցանկանում են ավելին, քան տղամարդիկ, իսկ քունը կարող է ուղղակի չարդարացնել նրա սպասելիքները կապված Ձեզ հետ։










