Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Firebird AI-ը հուլիսի 15-ին Հայաստանում կգործարկի տարածաշրջանի ամենախոշոր տվյալային կենտրոնը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Firebird AI մեգանախագծի առաջին փուլի ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները հիմնականում ավարտված են։ Մի քանի օր առաջ Հայաստան ժամանած GPU-ների առաջին խմբաքանակի տեղադրումից հետո հուլիսի 15-ին կգործարկվի տվյալային կենտրոնը։ Այս մասին հունիսի 6-ին Firebird AI-ի տարածքում կազմակերպված մամուլի շրջայցի ընթացքում հայտարարել է Firebird AI համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Համալիրը տեղակայված է Հրազդանի հարակից տարածքում՝ 200 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածքի վրա։

Առաջին փուլում կգործարկվի 6000 NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսոր՝ 18 մեգավատ ընդհանուր հզորությամբ, ինչը կապահովի 110,6 էքսաֆլոպս հաշվարկային հզորություն։ Այսպիսով, արդեն առաջին փուլում Firebird AI-ը կդառնա տարածաշրջանի ամենախոշոր տվյալային կենտրոնը։ Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ այս փուլի ներդրումների ծավալը կազմել է 500 մլն դոլար։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ այս նախագիծը կյանքի է կոչում իր առաջարկած՝ Հայաստանը «AI գործարանների պարտեզ» դարձնելու հայեցակարգը։

«Նախ մենք ազդարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը այս նախագծով իրականացնում է Հայաստանը ԱԲ տվյալային կենտրոնների կամ ԱԲ գործարանների պարտեզ դարձնելու իմ հայեցակարգը, առաջարկելով ամպային ծառայություններ աշխարհի տարբեր երկրների տարբեր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների, որոնք տեղակայված են և գործում են աշխարհի տարբեր ծայրերում։

Ըստ էության, Firebird AI ընկերության այս արհեստական բանականության գործարանը դարձնում է Հայաստանին ԱԲ գործարանների կամ ԱԲ ենթակառուցվածքների տարածաշրջանային մի յուրահատուկ, յուրօրինակ հանգույց», - ասաց նա.

Ալեքսանդր Եսայանը հայտնեց, որ արդեն մեկնարկել են նախագծի երկրորդ փուլի աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Ծառայությունների մատուցումը նախատեսվում է սկսել 2027 թվականի սկզբին։

Երկրորդ փուլում GPU-ների թիվը կհասնի 41 հազարի, իսկ ներդրումների ծավալը՝ 4 միլիարդ դոլարի։ Եսայանի խոսքով՝ դա հնարավորություն կտա Հայաստանին մտնել աշխարհի առաջատար հինգ երկրների շարքը հաշվարկային հզորությունների ծավալով։

«Դա մեզ արդեն կդասի աշխարհում հինգ երկրների ցանկին, թե հզորությամբ, թե GPU-ների  քանակով։ Մենք արդեն իսկ այս կենտրոնի գործարկումից առաջ կնքել ենք մեծ պայմանագրեր ամերիկյան խոշորագույն ընկերությունների հետ, որոնց մատակարարելու ենք ծառայություններ Հայաստանից», - նշեց նա։

Երրորդ փուլում, որը նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը, օգտագործվող NVIDIA Blackwell և Vera Rubin պրոցեսորների թիվը կգերազանցի 100 հազարը։

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել էր արհեստական բանականության և կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտներին վերաբերող ռազմավարական փաստաթուղթը։ Հենց այդ փաստաթուղթն է մասնավոր հատվածի գործընկերներին, կառավարության աջակցությամբ, հնարավորություն տվել իրականացնել նախագիծը և ստանալ ԱՄՆ-ից չիպերի ներմուծման անհրաժեշտ թույլտվությունները։

Թույլտվությունները ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվել են երկու փուլով, ինչը հնարավորություն է ստեղծում հետագայում ընդլայնել Հայաստանում տվյալային կենտրոնների կարողությունները։

Ինչո՞ւ նախագիծն իրականացվեց այսքան արագ տեմպերով

Նախարարը ընդգծեց, որ ծրագրի իրականացման բարձր արագությունը պայմանավորված էր Հայաստանի համար բացված «հնարավորությունների դռներից» օգտվելու անհրաժեշտությամբ։

Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե որքան ժամանակ այդ հնարավորությունները հասանելի կլինեն, ուստի անհրաժեշտ էր գործել առավելագույն արագությամբ։ Նա առանձնահատուկ նշել է Firebird AI-ի գործընկերներ Ալեքսանդր Եսայանի և Ռազմիկ Հովակիմյանի, ինչպես նաև NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի դերը նախագծի արագ կյանքի կոչման գործում։

Նախարարը նաև Firebird AI-ը բնութագրել է որպես պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության վառ օրինակ։

Մխիթար Հայրապետյանն ու Ալեքսանդր Եսայանը վստահություն են հայտնել, որ այս մեգանախագիծը միջազգային հանրության կողմից կճանաչվի որպես նման մասշտաբի ամենաարագ իրականացված նախագծերից մեկը։

Ինչո՞ւ ընտրվեց Հրազդանը

Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ Հրազդանը լավագույն վայրերից մեկն է նման նախագծի համար՝ շնորհիվ առկա էներգետիկ ենթակառուցվածքների, բարենպաստ կլիմայական պայմանների և էկոլոգիական միջավայրի։

Նույնիսկ ամռան ամենաշոգ ամիսներին այստեղ օդի ջերմաստիճանը չի գերազանցում 36 աստիճանը, ինչը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել սարքավորումների սառեցման համար անհրաժեշտ ջրի օգտագործումը։ Սառեցման հիմնական համակարգը գործում է օդի միջոցով, իսկ ջրային սառեցման համակարգը աշխատում է փակ ցիկլով, որի դեպքում ջրի փոխարինումը պահանջվում է ընդամենը մի քանի տարին մեկ անգամ։

Նոր օպտիկամանրաթելային կապուղիներ

Firebird AI-ի կապի և ինտերնետային ենթակառուցվածքը ապահովում է Team Telecom Armenia-ն՝ նոր սերնդի (NGN) ցանցի միջոցով, որն ունի 1 Տբիթ/վրկ թողունակություն և հետագա ընդլայնման հնարավորություն։ Օբյեկտը գործող ենթակառուցվածքին միացնելու նպատակով արդեն անցկացվել են երկու նոր կապուղիներ։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արամ Բարսեղյանը լրագրողներին պատմեց, որ մի քանի տարի առաջ, երբ ընկերությունը սկսում էր նոր սերնդի ցանցի կառուցումը, շատերը կասկածում էին նման մեծ ներդրումների նպատակահարմարությանը փոքր Հայաստանի համար։

«Այսօր հենց այդ ցանցի շնորհիվ է, որ Firebird AI-ը կարող է աշխատել անխափան», - նշեց նա։

Ներկայում Team Telecom Armenia-ն ունի չորս միջազգային օպտիկամանրաթելային կապուղի, որոնք Հայաստանը կապում են համաշխարհային ինտերնետային մայրուղիներին։ Դրանցից երկուսն անցնում են Վրաստանի տարածքով, ապա՝ Սև ծովով և Թուրքիայով դեպի Եվրոպա։ Մյուս երկուսը անցնում են անմիջապես Թուրքիայի տարածքով։

Կբավարարե՞ն արդյոք Հայաստանի էներգետիկ ռեսուրսները

Ալեքսանդր Եսայանը պարզաբանել է, որ նախագծի առաջին և երկրորդ փուլերում AI գործարանի էներգիայի պահանջարկը կկազմի շուրջ 140 մեգավատ։ Այդ ծավալը կծածկվի երկրում արդեն առկա էլեկտրաէներգիայի ավելցուկի հաշվին, ինչը միաժամանակ կնպաստի Հայաստանի էներգահամակարգի ավելի կայուն աշխատանքին։

Հետագայում, սակայն, անհրաժեշտ կլինի նոր գեներացնող հզորությունների ներգրավում։ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունն արդեն որոնում է էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրներ՝ ինչպես ավանդական, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։

Ի՞նչ կտա Firebird AI-ը Հայաստանին

Նախ և առաջ՝ նոր աշխատատեղեր։

Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ արդեն այսօր օբյեկտում աշխատում է շուրջ 100 մարդ, իսկ հետագայում աշխատակիցների թիվը կհասնի 1000-ի։ Մասնագետների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Շինարարության ավարտից հետո երկրում կձևավորվի բարձր որակավորում ունեցող թիմ, որը կունենա նմանատիպ տվյալային կենտրոնների կառուցման և շահագործման եզակի փորձ։ Դա հնարավորություն կտա արտահանել ոչ միայն ամպային ծառայություններ, այլև ինժեներական լուծումներ և մոնտաժային աշխատանքներ։

Երկրորդ, չնայած Firebird AI-ը դեռևս չի սկսել գործունեությունը, աշխարհի տարբեր երկրներից ստացված նախնական պատվերների ծավալն արդեն գերազանցում է առաջին փուլում նախատեսված 6000 GPU-ների հնարավորությունները։ Սա նախագծի բոլոր փուլերի արագ իրականացման հիմնական պատճառներից մեկն է։ Այլ կերպ ասած՝ ծրագրի տնտեսական արդյունավետությունն արդեն իսկ փաստացի ապահովված է։

Երրորդ, և նախարարի խոսքով՝ ամենակարևորը, դեռևս նախագծի քննարկման փուլում Հայաստանի կառավարության և NVIDIA-ի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն հայկական կազմակերպություններին արտոնյալ պայմաններով հաշվարկային հզորությունների հասանելիություն տրամադրելու վերաբերյալ։

Մոտ մեկուկես ամիս առաջ կառավարությունը Firebird AI-ի հետ ստորագրել է 25 միլիոն դոլարի պայմանագիր։ Համաձայն այդ պայմանագրի՝ հաշվարկային ռեսուրսներից օգտվելու հնարավորություն կստանան գիտական խմբերը, հետազոտական ինստիտուտները և ստարտափները։

«Այս տվյալային կենտրոնի գործարկումը ոչ միայն տնտեսական հնարավոր լայնածավալ բենեֆիտների կամ օգուտների մասին է, որոնք որ լինելու են վստահաբար․․․ Բայց որ ոչ պակաս կարևոր է, գուցե ավելի կարևոր է տնտեսության հիմքում նորարարությունը դնելը, դա անգին հարստություն է լինելու իրականում հենց այս տվյալային կենտրոնի միջոցով, որ մենք բերելու ենք դեպի Հայաստանյան տնտեսություն, դարձնելու մեր տնտեսությունը գիտահեն տնտեսություն», - ասաց Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը նշեց նաև նախագծի մեկ այլ կարևոր նշանակություն․ այն ամրապնդում է սեփական ուժերի նկատմամբ վստահությունը և ցույց է տալիս, որ նույնիսկ Հայաստանի նման փոքր երկիրը կարող է իրականացնել մեգանախագծեր։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship