Ինչպիսի սանրվածքներ չեն սիրում տղամարդիկ
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Ո՞ր սանրվածքով է ավելի հեշտ դուր գալ տղամարդկանց: Երկար հարդարված վարսեր, հյուսեր, ալիքավոր խոպոպներ և իհարկե դասական վեր բարձրացված սանրվածքներ: Ահա թե որոնք են ամենագրավիչ սանրվածքները տղամարդկանց կարծիքով: Իսկ ո՞ր սանրվածքներն են նրանց վանում և նյարդայնացնում: Կպարզենք այսօր: Պիկսի սանրվածք Այժմ սիրված է Հոլլի Բերրիի, Միշել Ուիլյամսի և Էմմա Ուաթսոնի կողմից: Շատ տղամարդիկ չեն սիրում, երբ կնոջ գլուխը տարբերվում է տղամարդու գլխից միայն դիմահարդարմամբ: Կեղտոտ մազերի էֆֆեկտ Կրիստեն Ստյուարտը, Լիվ Թայլերն ու շատ ուրիշները սիրում են անփույթ սանրվածքներ, որոնք թողնում են թաց կամ կեղտոտ մազերի տպավորություն:

Աստղերը հետևում են նորաձևության միտումներին, սակայն տղամարդիկ չեն ցանկանում, որ իրենց կողքին գտնվող կինն օրինակ վերցնի աստղերից ու մի տոննա մուս ու լաք փչի գլխի:

Շատ աքսեսուարներով սանրվածքներ Հերակալներ, ծաղիկներ, թաշկինակներ, կաթսաներ, ավտոմեքենաներ... Տղամարդիկ չեն սիրում, երբ կանանց գլխից բացի մազերն էլ են ծանրաբեռնված հազար ու մի իրերով:

Արհեստական մազեր Նիկոլ, Քիմ Քարդաշյան, Ջենիֆեր Լոպես, Բրիթնի Սփիրս, Նիկոլ Քիդման, Վիկտորիա Բեքհեմ... Շատ աստղեր են դիմում արհեստական մազերի հնարքին, սակայն տղամարդիկ բողոքում են, որ չկա ավելի վատ բան, քան երբ սիրելիի մազերը շոյելիս մատների տակ զգում են ամեն տեսակ քարկապներ ու երկաթյա կտորներ: Գզզած մազեր

Այսպիսի մազերը ոչ միայն չեն գեղեցկացնում կնոջը, այլև նրան զվարճալի, երբեմն նաև վախենալի տեսք են հաղորդում, ասում են տղամարդիկ: Աֆրիկական սանրվածքներ

Քրիսթինա Ագիլերան, Ռիհաննան ու Բեյոնսեն մեկ անգամ չէ, որ այսպիսի սանրվածքներ են ունեցել: Տեսահոլովակներում նման սանրվածքները գուցե գեղեցիկ ու ազդեցիկ երևան, սակայն իրական կյանքում տղամարդիկ պարզապես կարող են վախենալ նման կանանցից ու կարծել, թե նրան մարդակերների ցեղերից են փախել: Դեգրադե Դեգրադեն նորաձև միտում է արդեն մի քանի սեզոն:

Տղամարդիկ հավանում են Վանեսսա Հաջենսի կամ Ռիզ Ուիզերսպունի դեգրադեները, որովհետև մազերի երկու գույների երանգները մոտ են իրար: Սակայն մյուս դեպքերում նրանք դա վուլգար են համարում: Քիմիա 1980-ականներին թեժ խոպոպներ ունեին Դեմի Մուրը, Ռենեն Զելլվեգերը, Սարա Ջեսիկա Պարկերն ու մյուսները: Սակայն շատ տղամարդկանց քիմիական եղանակով ստացված խոպոպները հիշեցնում են «մայրիկի սանրվածքն» ու վանում են: Ագրեսիվ քիմիան արդեն նորաձև չէ:



