Անհամբերությամբ սպասում եմ մոտ ժամանակներս Հայաստան վերադառնալուն․ Մարտա Կոս
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անհամբերությամբ սպասում եմ ԵՄ-Հայաստան աշխատանքային խմբի աշխատանքների մեկնարկին, որն այսօր համաձայնեցվել է նախագահ Ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ X սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։
Այսպես է նա մեկնաբանել Հայաստանին աջակցության փաթեթ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հրապարակումը։
«Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին։ ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցառումներն ու համերաշխությունը կօգնեն մեղմել այդ ճնշումը։ Անհամբերությամբ սպասում եմ մոտ ժամանակներս Հայաստան վերադառնալուն»,- նշել է եվրահանձնակատարը։
Հետևեք մեզ՝ այստեղ



