Անձը ոստիկաններին հայտնել է իրեն ծեծի ենթարկելու մասին, բայց հրաժարվել հաղորդում տալուց
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում փետրվարի 16-ին, ժամը 23.35-ին, ահազանգ էր ստացվել, որ Նալբանդյան փողոցում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խմբին էր մոտեցել 1986 թ. ծնված Քաջիկ Ա.-ն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Ժամը 00.30-ին Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից, Քաջիկ Ա.-ին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1990 թ. ծնված Գոռ Հ.-ն, 1987 թ. ծնված Էդգար Ե.-ն, 1996 թ. ծնված Սևակ Գ.-ն, 1997 թ. ծնված Գևորգ Ղ.-ն, 1994 թ. ծնված Յուրա Մ.-ն, 1989 թ. ծնված Միշա Մ.-ն և 1995 թ. ծնված Սպարտակ Ս.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Քաջիկ Ա.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
1
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
5
Молчать, молчать, вот так молчать… «Паст»



