Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս քարոզարշավը այնպիսին էր, ինչպիսին մեր հասարակությունն է։ Հատկապես գործող իշխանությունները քարոզարշավը վարեցին իրենց ընտրազանգվածի քիմքին բնորոշ, այսինքն՝ ցածրակարգ, անմակարդակ, հայհոյախառն, զրպարտչական, մանիպուլ յատիվ, բացահայտ կեղծիքներով և, իհարկե, նաև ռեպրեսիաների դիմելով։ Այսպիսի քարոզարշավ տարավ իշխանությունը, ի տարբերություն ընդդիմադիրների, որոնք, վատ թե լավ, ունեին սեփական ծրագրեր, վատ թե լավ, համապատասխան մասնագետների միջոցով փորձեցին հանրությանը ծանոթացել իրենց թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ կրթական ծրագրերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ զրույցի ընթացքում փորձում ենք ամփոփել նախընտրական քարոզարշավի անցնող շաբաթները։ Նա քարոզարշավը բաժանում է երկու մասի՝ իշխանական թիմի և նրան սպասարկող որոշ ուժերի, որոնք բացահայտ խուլիգանական քարոզարշավ տարան, և ընդդիմադիրների, որոնք փորձեցին հակադարձել նաև իշխանությունների խուլիգանություններին։ «Ցավով պետք է արձանագրենք, որ նրանք ստիպված եղան արձագանքել գրեթե նույն ձևով, որովհետև դա էլ է անհրաժեշտություն, դա պարտադրված է նրանց։ Շատ դեպքերում մեր հանրության մի ստվար զանգված, երբ չես արձագանքում քեզ ուղղված խուլիգանական բառամթերքին, հայհոյանքներին, զրպարտությանը, մտածում է՝ թույլ ես, վախկոտ ես, չունես պատասխան։ Դրա համար շատ դեպքերում ընդդիմադիրների՝ Նիկոլին ուղղված արձագանքը համարում եմ անհրաժեշտ, որովհետև երբ նրա բառամթերքին ընդդիմադիրները չեն արձագանքում, նիկոլականները սկսում են հրճվել, թե՝ տեսեք՝ ինչ հզոր է մեր վարչապետը։ Բայց հզորն այն մարդն է, որը կարող է արձագանքել Ադրբեջանից հնչող վիրավորանքներին, ոչ թե երկրի ներսում «նստացնելու, կզացնելու» մասին է խոսում կամ կանանց է քաշքշում։ Ընդդիմադիրները շատ մանրակրկիտ, համապատասխան մասնագետների միջոցով փորձեցին հանրությանը հասցնել իրենց տեսլականը տարբեր ոլորտների վերաբերյալ՝ սոցիալական, կրթական, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, Հայաստանի կառավարման համակարգ և այլն»,-նկատում է մեր զրուցակիցը։

Խաղաղության թեզը փորձագետները համարում էին Նիկոլ Փաշինյանի հիմնական խաղաթուղթն այս ընտրություններում։

Ընդդիմադիրներն այդ մենաշնորհը կարողացա՞ն վերցնել Փաշինյանի ձեռքից։ «Այդ միֆը կոտրելը Հայաստանի պարագայում սարսափելի դժվար է։ Մեր հասարակությունը բաժանված է «սևերի» և «սպիտակների»։ Նիկոլը հասավ նրան, որ կարողացավ հանրությանը պառակտել, ատելություն սերմանել հանրության տարբեր շերտերի նկատմամբ, ուստի շատ թերահավատ եմ, որ ընդդիմությանը հաջողվեց ամբողջովին կոտրել խաղաղության այդ միֆը։ Այն, որ նրանց հաջողվեց ինչ-որ բան բացատրել հանրությանը, փաստ է, բայց, ցավոք, բոլորիս շրջապատում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Նիկոլը, իրոք, խաղաղություն է բերել այն պարագայում, երբ շատ պարզ բացատրում ես, որ Նիկոլը խաղաղություն չի բերել, «հայադրբեջանական շփման գծում» (պաշտոնապես սահման չունենք) առկա խաղաղությունը ձեռնտու է միայն թուրք- ադրբեջանական տանդեմին, որպեսզի խաղաղություն պահպանելով՝ Նիկոլին թույլ տան վերարտադրվել և շարունակել կատարել Անկարայից և Բաքվից Երևանին իջնող հրահանգները։ Ընդդիմությունը փորձեց նաև Նիկոլի բառապաշարով մարդկանց բացատրել, որ Նիկոլը ստում է։ Ինչից խոսում ես, նա ասում է՝ ծննդյան վկայականը չկա, կադաստրի վկայականը չկա։ Համաշխարհային պատմության և դիվանագիտության մեջ մարդկությունը դեռ խաղաղության հաստատման պահով այլ բան չի հնարել, քան խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Ո՞ւր է հայադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հարաբերություններում և դիվանագիտության մեջ խաղաղությունը հայտարարություններով չի լինում։ Դա համապատասխան փաստաթղթավորում է պահանջում։ Չունենք «Խաղաղության պայմանագրի» ծննդյան վկայականը, կադաստրի վկայականը, որպեսզի ասենք՝ «Խաղաղության պայմանագիրն» արդեն կա, սա էլ կադաստրի վկայականը, որ հայ-ադրբեջանական սահման կա։ Էլ ի՞նչ նոր հրահանգներ են իջնելու Բաքվից ու Անկարայից, Աստված մի արասցե, Նիկոլի վերարտադրության դեպքում, բացի Սահմանադրությունը փոխելը և երեք հարյուր հազարից ավելի ադրբեջանցիների Հայաստան բերելը։ Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե ադրբեջանցիների «վերադարձի» մասով մեր ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան։ Իսկ որևէ մեկը տեսե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություն։ Բանակցություն չեմ տեսել, տեսել եմ երկու երկրի ներկայացուցիչների միջև հանդիպում, որի արդյունքում պաշտոնական Երևանը թուրքի պահանջներն է կատարում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առանց սահմանազատման և սահմանագծման ահռելի տարածքներ է նվիրել Ադրբեջանին։ 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը կորցրեց բազմաթիվ տարածքներ։ Նիկոլը որևէ ձևաչափով չօգտագործեց Հայաստանի Հանրապետության հնարավորություններն այդ տարածքները ազատագրելու համար։ 2023 թվականին եղավ Արցախի հայաթափում՝ Նիկոլի ակտիվ մասնակցությամբ։ Այս ամենից հետո այս մարդը, որը երեք պատերազմ է բերել Հայաստանի գլխին իր կառավարման տարիներին, երեքն էլ տանուլ ենք տվել, խոսում է խաղաղությունից և փորձում է նաև հանրությանը համոզել, որ գոյություն ունեն հայ-ադրբեջանական բանակցություններ։ Տեսե՞լ եք, որ դրանց արդյունքում ինչ-որ հայանպաստ քայլ ձեռնարկվի։ Հիմա կասեն՝ գերիներ են Հայաստան վերադարձել։ Նշեմ՝ նրանց ազատման հարցում Նիկոլի գործոնը զրո է։ Մինչև հիմա գերիներն ազատվել են Եվրամիության, Վրաստանի, Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ։ 2024 և 2025 թթ. ազատված գերիների պահն ուղղակի խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար, միջազգային պրակտիկայում չընդունված բանաձևով են մեր գերիներն ազատ արձակվել։ Տեղի է ունեցել հանցագործ, ահաբեկիչ, մարդասպանների փոխանակում գերիների հետ»,-հավելում է քաղաքագետը։

Զրույցի ավարտին խոսում ենք ընտրողների մասնակցության կարևորության մասին։ «Մի թեզ կա, որը Նիկոլին ծածուկ երկրպագող լատենտ մասսան շատ պրոֆեսիոնալ կերպով առաջ է տանում։ Այն է՝ չենք ուզում ո՛չ «նախկիններին», ո՛չ ներկաներին։ Փորձում են ներկայանալ որպես ընդդիմություն։ Նախ՝ այս ընտրարշավին մասնակցում են քաղաքական ուժեր, որոնք նախկինների հետ առնչություն չունեն։ Ասենք՝ Սամվել Կարապետյանին շատ դժվար է «նախկին» անվանել, որովհետև իր շրջապատում կամ քաղաքական թիմում որքան էլ «նախկիններ» լինեն, նա անձամբ երբեք կոռուպցիայի մեջ ներքաշված չի եղել, որքան էլ փորձում են այս կամ այն պիտակն իրեն կպցնել։ «Ո՛չ նախկիններ, ո՛չ ներկաներ» ասող մասսան իրականում խաղում է ներկաների դաշտում։ Նրանք գլոբալ առումով ինձ համար բացահայտ նիկոլական են։ «Բոլորին դեմ եմ» քարոզչության արդյունքում Նիկոլը պահում է իր իշխանությունը, իսկ ընդդիմությունը իշխանության չի հասնում։ Դա կեղծ կատեգորիա է, որն առաջ է տանում հանրության մի փոքրիկ շերտ։ Պարտադիր մասնակցելու եմ այս ընտրություններին և իմ ձայնն եմ տալու ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկին։ Ինձ համար իմ հայրենիքի, երկրի շահերը բարձր են անձնական շահերից և տեսակետներից։ Պարտադիր նշեմ՝ ո՛չ շատ գոհ եմ Սամվել Կարապետյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանից, բայց պետական շահը, մտածելակերպը պետք է գերակշիռ լինի հանրության զգալի մասի մեջ, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը, որովհետև համոզված եմ՝ Նիկոլի վերարտադրման պարագայում Հայաստանին շատ կարճ ժամանակ է մնալու գոյատևելու, որովհետև ադրբեջանա-թուրքական տանդեմի համար Հայաստանը խոչընդոտ է, սեպ է թուրքական աշխարհի միավորման համար, և նրանք ամեն ինչ անելու են այդ սեպը վերացնելու համար։ «Արևմտյան Ադրբեջանի վերաբնակեցման հայեցակարգում» հստակ նշված է, թե ինչպես են ադրբեջանցիները որոշել բնակվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մյուս կողմից՝ կդիմեն դոլարային էքսպանսիայի միջոցին։ Օրինակ՝ 100 հազար դոլար արժեցող տունը կգնեն 150 հազար դոլարով, անելանելի պայմաններ կստեղծեն, որ հայերն այստեղ չապրեն։ Իսկ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ քարոզն ուտելն է։ Այս մարդու դեպքում ուտելը ֆետիշացվում է, դա հենց այնպես չի արվում»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран