Բացահայտվել են Windows-ի դանդաղ աշխատանքի հիմնական պատճառները
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տեխնոլոգիական XDA պարբերականի փորձագետների գնահատմամբ՝ Windows-ի դանդաղ աշխատանքի հիմնական պատճառներից են ավտոմատ գործարկվող ծրագրերը և համակարգչի սկավառակի ծանրաբեռնվածությունը, իսկ արագացման համար նախատեսված հավելվածները շատ դեպքերում էական արդյունք չեն տալիս։
Մասնագետները խորհուրդ են տալիս նախ ստուգել ավտոմեկնարկի բաժինը և անջատել այն ծրագրերը, որոնք միանում են համակարգի հետ միասին ու աշխատում ֆոնային ռեժիմում։ Դա կարելի է անել «Առաջադրանքների կառավարիչ» (Task Manager) բաժնում՝ «Ավտոմեկնարկի ծրագրեր» ենթաբաժնի միջոցով։ Խորհուրդ է տրվում նաև սահմանափակել այն հավելվածների աշխատանքը, որոնք անընդհատ ակտիվ են մնում։
Մեկ այլ կարևոր պատճառ է սկավառակի ազատ տարածքի պակասը։ Փորձագետները խորհուրդ են տալիս առնվազն ամիսը մեկ ստուգել համակարգչում տեղադրված ծրագրերը և ջնջել չօգտագործվողները։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում կարելի է անջատել ավելորդ Microsoft ծառայությունները՝ օրինակ Copilot-ը կամ OneDrive-ը՝ համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



