Օդանավում ուժեղ ցնցումների պատճառով բորտուղեկցորդուհին բախվել է առաստաղին, կան տուժածներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Eurowings ավիաընկերության չվերթի ընթացքում հինգ մարդ է տուժել օդային ուժեղ ցնցումների հետևանքով, որոնք առաջացել են մոտակայքով անցնող մեկ այլ ինքնաթիռի թողած օդային հոսանքների պատճառով։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ին՝ Հունաստանի Ռոդոս կղզուց դեպի Գերմանիայի Քյոլն իրականացվող թռիչքի ժամանակ։ 157 ուղևոր տեղափոխող Airbus A320-ը բարձրություն հավաքելիս հայտնվել է Emirates ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռի ստեղծած օդային հորձանուտների գոտում։ Այդ օդանավը Դուբայից ուղևորվում էր դեպի Լոնդոնի Հիթրոու օդանավակայան և գտնվել է մոտ 14 կիլոմետր առաջ։
Ուժեղ ցնցումների հետևանքով բորտուղեկցորդուհին օդ է նետվել և բախվել առաստաղին, իսկ ևս չորս ուղևոր ստացել են թեթև վնասվածքներ։ Օդաչուները դադարեցրել են բարձրության հավաքումը և սկսել իջեցում, սակայն շարունակել են թռիչքը մինչև Քյոլն։ Վայրէջքից հետո տուժածներին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, ապա նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Eurowings-ում պարզաբանել են, որ պատճառը եղել են խոշոր օդանավերի թևերի հետևում առաջացող օդային հորձանուտները, որոնք որոշ դեպքերում կարող են լուրջ խանգարել հաջորդող ինքնաթիռի թռիչքին։
Հետևեք մեզ՝ այստեղ



