Հայկական ժողովրդական շարժման կլոր սեղան․ «Արևմտյան Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան․ ի՞նչ ենք ընտրում»
ПОЛИТИКА2026 թվականի հունիսի 4-ին, Euromedia24-ի մամուլի կենտրոնում (Երևան, Պարոնյան փողոց 40) տեղի կունենա Հայկական ժողովրդական շարժման «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» խորագրով կլոր սեղանը։
Ինչո՞ւ է սա կարևոր հենց հիմա։
Ադրբեջանը ոչ միայն հայտարարում է իր պահանջների մասին, այլև անցել է դրանց իրականացմանը․ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ընդունվել է «Վերադարձի հայեցակարգը», առաջ են մղվում ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի, սեփականության վերանայման, ադրբեջաներենի կիրառման և «վերադարձածների»՝ Հայաստանի ուժային կառույցներում ներգրավման պահանջները։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ երկրի իշխանությունները միտումնավոր նվազեցնում են այդ սպառնալիքների իրական ծավալը՝ հարցը տեղափոխելով «տերմինաբանական վեճերի» հարթություն և այդպիսով լեգիտիմացնելով Բաքվի օրակարգը։
Ժամանակն է վճռական «ո՛չ» ասել Հայաստանի՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերածման քաղաքականությանը։ Ինչպես ընդգծում են կազմակերպիչները, հնարավոր է՝ սրանք Հայաստանի՝ այնպիսին, ինչպիսին մենք ճանաչում ենք, վերջին ազատ ընտրություններն են։ «Արևմտյան Ադրբեջանում» ընտրություններ չեն լինելու։
Կլոր սեղանի նպատակն է հասարակությանը և քաղաքական ուժերին ներկայացնել հստակ այլընտրանք, այդ թվում՝ գործող իշխանության քաղաքական կուրսի փոփոխությունը, որը, բանախոսների կարծիքով, ինքն է դարձել ազգային անվտանգության սպառնալիք ստեղծող գործոն։
Կլոր սեղանի մասնակիցներ․
Սուրեն Սուրենյանց — «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ, «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» Հայկական ժողովրդական շարժման առաջնորդ։
Հայկ Նահապետյան — ռազմական փորձագետ։



