Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՔՊ ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպումները մեծ հետաքրքրություն են առաջացնում քաղաքացիների շրջանում և անցնում են բազմամարդ պայմաններում։ Սակայն տարբեր համայնքներից ստացվող տեղեկություններն ու հրապարակվող տեսանյութերը հաճախ այլ պատկեր են ներկայացնում։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, շաբաթ օրը Քանաքեռում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկաների թիվը բավական սահմանափակ է եղել։ Մեր թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է մոտ հարյուր մարդ, որոնց զգալի մասը եղել են Փաշինյանի թիմի ուղեկցող անձինք կամ պետական համակարգերից ներգրավված քաղաքացիներ։
Ընդհանուր առմամբ, Past.am-ի ունեցած տեղեկություններով, նախընտրական հանդիպումների կազմակերպման ընթացքում լայնորեն կիրառվում է վարչական ռեսուրսը։ Այդ մասին վերջին շրջանում բազմիցս գրել են նաև տարբեր լրատվամիջոցներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պետական տարբեր կառույցների առջև դրված է կոնկրետ քանակով մասնակցություն ապահովելու խնդիր։
Ավելին, տեղեկությունների համաձայն, գործընթացը կազմակերպվում է նախապես կազմված ցուցակներով։ Նշվում է, որ պատասխանատուները վերահսկում են մասնակիցների ներկայությունը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ նախապես որոշվում է, թե որ խումբը որտեղ պետք է տեղակայվի հանդիպման ընթացքում։
Մեր զրուցակիցների գնահատմամբ՝ քարոզարշավի կազմակերպիչները հիմնական շեշտը դնում են հենց այս մեխանիզմների վրա՝ փորձելով ապահովել անհրաժեշտ մասնակցություն՝ անկախ քաղաքացիների ինքնաբուխ հետաքրքրությունից։ Ըստ այդ տեղեկությունների՝ առանձնապես ուշադրություն չի դարձվում այսպես կոչված «օրգանիկ» մասնակցությանը, քանի որ հիմնական նպատակը հավաքների արտաքին պատկերի ապահովումն է։
Past.am-ի աղբյուրները նաև նշում են, որ կազմակերպիչները փորձում են հնարավորինս վերահսկելի միջավայր ստեղծել հանդիպումների ժամանակ։ Ըստ նրանց՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ հանդիպումների ընթացքում առանձին քաղաքացիների կողմից հնչեցված դժգոհություններն ու բողոքները հաճախ հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում և լրացուցիչ անհարմարություններ ստեղծել իշխանության համար։
Այս համատեքստում շատերի ուշադրությունը գրավեց նաև վերջին օրերի միջադեպերից մեկը, երբ զոհված զինծառայողի մայրը, որը ցանկանում էր մոտենալ Նիկոլ Փաշինյանին, այդպես էլ հնարավորություն չստացավ անմիջական շփում ունենալ նրա հետ։ Քաղաքական շրջանակներում այս դեպքը ևս դիտարկվում է որպես իշխանության կողմից հնարավոր անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու փորձի հերթական դրսևորում։
Անկախ տարբեր գնահատականներից՝ նախընտրական քարոզարշավի ընթացքը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, իսկ հավաքների իրական մասնակցության և վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ քննարկումները, ամենայն հավանականությամբ, դեռ երկար ժամանակ կմնան քաղաքական օրակարգում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



