Որքան ժամանակ է պահանջվում այս կամ այն մթերքը մարսելու համար. աղյուսակ
ЛАЙФՊատրաստվում ես մարզասրահ գնալ, ժամը վեցից հետո չես ընթրում, ամենատարբեր դիետաներ ես փորձարկում՝ ինքդ քեզ զրկելով քո սիրելի ուտեստներից, սակայն ոչ մի կերպ չես կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Իսկ եթե ասենք, որ կարող ես առողջ ու գեղեցիկ մարմին ունենալ՝ միաժամանակ ուտելով այն, ինչ ցանկանում ես...
Գաղտնիքը կայանում է նրանում, որ պետք է պարզապես իմանալ, թե որ սննդամթերքը որքան ժամանակ է պահանջում մարսվելու համար։ Իհարկե, սննդի մարսման ժամանակահատվածը կախված է ոչ միայն սննդի քանակից, այլև օրգանիզմի առանձնահատկությունից, սակայն եթե կարողանաս սովորություն դարձնել նոր բան չուտելը, մինչ արդեն ընդունած սնունդը դեռ մարսվում է քո օրգանիզմում, կարող ես ոչ միայն փոքրացնել ստամոքսի չափերը, այլև խուսափել չափից շատ ուտելուց։
| Մթերք | Մարսողության համար անհրաժեշտ ժամանակահատվածը |
| Ջուր | աղիքներ հասնելուն պես |
| Մրգային հյութ | 15-20 րոպե |
| Բանջարեղենային հյութ | 15-20 րոպե |
| Բանջարեղենային ապուր | 15-20 րոպե |
| Շատ ջուր պարունակող մրգեր և հատապտուղներ | 20 րոպե |
| Նարինջ, խաղող, թուրինջ | 30 րոպես |
| Հում բանջարեղեն, առանց բուսայուղի բանջարեղենային աղցաններ | 30-40 րոպե |
| Խնձոր, տանձ , դեղձ, բալ | 40 րոպե |
| Տապակած բանջարեղեն | 40 րոպե |
| Ձու | 45 րոպե |
| Կաղամբի տարբեր տեսակներ, եգիպտացորեն, դդմիկ | 45 րոպե |
| Արմատային պտուղներ՝ գազար, շաղգամ, բազուկ... | 50 րոպե |
| Բուսայուղով պատրաստված բանջարեղենային աղցաններ | մինչև 1 ժամ |
| Ձուկ | 1 ժամ |
| Օսլա պարունակող բանջարեղեն (կարտոֆիլ) | 1,5-2 ժամ |
| Հատիկավորներով պատրաստված փլավներ | 2 ժամ |
| Լոբազգիներ | 2 ժամ |
| Կաթնամթերք | 2 ժամ |
| Թռչնամիս | 2,5-3 ժամ |
| Սերմեր (արևածաղկի, դդմի և այլն) | 3 ժամ |
| Ընկուզեղեն | 3 ժամ |
| Տավարի միս | 4 ժամ |
| Գառի միս | 4 ժամ |
| Խոզի միս | 5,5 -6 ժամ |
Փոքրիկ խորհուրդ. փորձեք քնելուց 3-4 ժամ առաջ ոչինչ չուտել։ Այսպես կհանգստանաս ոչ միայն դու, այլև ստամոքսդ։
Աղյուսակին հետևելով՝ կազմիր սեփական առողջ սննդակարգդ։ Չմոռանաս կիսվել նաև ընկերներիդ հետ։



