Դիարբեքիրում որոտացած պայթյունից մահացել է 6 թուրք զինվոր
МЕЖДУНАРОДНОЕԴիարբեքիրի Լիջե գավառում ռազմական զրահամեքենայի վրա փետրվարի 18-ի առավոտյան իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով առնվազն 6 թուրք զինվոր է մահացել: Եվս մեկ զինվոր վիրավոր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերակա նը:
Պայթյունից հետո իրականացված ուսումնասիրություններից հետո թուրքական իշխանությունները հայտարարել են, որ մեքենան պայթեցնելու համար Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) գործի է դրել 1 տոննա պայթուցիկ նյութ: Պայթուցիկը հեռակառավարվող է եղել: Քուրդ զինյալներն այն գործի են դրել շուրջ 350 մետր հեռավորությունից:
Դիարբեքիրի պայթյունից հետո այս տարածքում մեծ թվով ռազմական տեխնիկա է բերվել: Քուրդ զինյալների դեմ գործողություններին մասնակցում են նաև ռազմական ուղղաթիռներ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



