Մասնագիտական տոնի առիթով շնորհավորում ենք Քիմիական լաբորատորիայի մեր բոլոր գործընկերներին․ ԶՊԿ
Մայիսի վերջին կիրակին քիմիկոսների մասնագիտական տոնն է։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության կարևորագույն օղակներից մեկը Քիմիական լաբորատորիան է, որտեղ աշխատում է 115 մասնագետ։ Նրանց աշխատանքի արդյունքներն անմիջական ազդեցություն ունեն ինչպես բացահանքի արդյունավետ աշխատանքի, այնպես էլ վերջնական արտադրանքի որակի վրա։
Ժամանակակից սարքավորումներով և նորագույն տեխնիկայով համալրված լաբորատորիան այսօր համադրում է ոլորտի առաջատար տեխնոլոգիական լուծումներն ու բարձր մասնագիտական գիտելիքը։ Վերջին տարիներին ԶՊՄԿ լաբորատորիան համալրվել է միջազգային չափանիշներին համապատասխան լավագույն սարքավորումներով, ինչի շնորհիվ առաջիկայում այն կսերտիֆիկացվի ոլորտի ամենահեղինակավոր ստանդարտով։
Մասնագիտական տոնի առիթով շնորհավորում ենք Քիմիական լաբորատորիայի մեր բոլոր գործընկերներին։
Շնորհակալություն ձեր պատասխանատու, նվիրումով ու բարձր պրոֆեսիոնալիզմով կատարվող աշխատանքի համար։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



