Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՊՍԺ-ի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթանակ է տարել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ (1-1, 11-մետրանոցներով՝ 4-3) և նվաճել բաղձալի գավաթը: Վճռորոշ խաղը կայացել է Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:
Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկությունում Կվարացխելիան փարիզցիների կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ դարձավ ընդամենը երկրորդ ակումբը, որին հաջողվեց երկու մրցաշրջան անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում: Նախորդ տարվա եզրափակիչում Ֆրանսիայի գործող չեմպիոնը 5-0 հաշվով ջախջախել էր Միլանի «Ինտերին»:
Հետևեք մեզ՝ այստեղ



