Քաղցկեղի դեմ պայքարող հայտնի բլոգերը վաճառքի է հանել իր թանկարժեք զգեստապահարանը
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս հայտնի բլոգեր Վալերիա Չեկալինան, որը պայքարում է քաղցկեղի դեմ, սկսել է վաճառել իր բրենդային հագուստը, կոշիկներն ու աքսեսուարները։ SHOT Telegram-ալիքի հրապարակած տեսանյութում երևում են հայտնի ապրանքանիշերի պայուսակներ, կոշիկներ և հագուստ, որոնք առաջարկվում են շուկայական արժեքից զգալիորեն ցածր գներով։
Հաղորդվում է, որ Gucci-ի կոշիկները վաճառվում են մոտ 7 հազար ռուբլով, Versace-ի մոդելները՝ 20 հազար ռուբլով, իսկ զգեստների գները սկսվում են 3 հազար ռուբլուց։ Վաճառքում է հայտնվել նաև Louis Vuitton-ի պայուսակ, որի արժեքը կազմում է շուրջ 80 հազար ռուբլի։ Ցուցադրված են նաև թանկարժեք մանկական իրեր։
Ավելի վաղ ԼերՉեկը հայտնել էր, որ իր մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղի չորրորդ փուլ։ Բլոգերը հրապարակավ արձագանքել էր իր հիվանդության վերաբերյալ կասկածներին՝ ցուցադրելով վիրահատությունից մնացած սպին։ Միաժամանակ նա և նախկին ամուսինը՝ Արտյոմ Չեկալինը, վերջերս վաճառել են Մոսկվայի մերձակայքում գտնվող իրենց անավարտ առանձնատունը, որի գործարքի արժեքը, ըստ լրատվամիջոցների, մոտեցել է մեկ միլիարդ ռուբլուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



