Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մայր Աթոռում տեղի է ունեցել Արցախին, Հայոց gեղաuպանnւթյանը և հայ ազատագրական պայքարին նվիրված գրքերի շնորհանդեսը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի է ունեցել Արցախին, Հայոց ցեղասպանությանը և հայ ազատագրական պայքարին նվիրված գրքերի շնորհանդեսը, որին մասնակցել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

Շնորհանդեսին ելույթներով հանդես են եկել հեղինակները, խմբագիրները և առանձին գիտնականներ։

Միջոցառման ընթացքում Ս․ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչության տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը ողջունելով ներկաներին՝ նշել է․ «Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» ուսումնասիրությունը՝ հիմնված Վատիկանի գաղտնի արխիվային վավերագրերի վրա, ևս մեկ անգամ փաստական ուժով հաստատում է մարդկության դեմ իրականացված մեծագույն ոճրագործություններից մեկի իրականությունը։ Այս աշխատությունն առանձնահատուկ արժեք ունի այն իմաստով, որ նոր փաստաթղթային հենք է ավելացնում ցեղասպանության միջազգային ճանաչման և գիտական ընկալման գործընթացին՝ դառնալով հիշողության պահպանման կարևոր աղբյուր։

Ավետիս Հարությունյանի «Հայ գաղթականությունն Առաջին աշխարհամարտի տարիներին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին» աշխատությունը բացահայտում է այն ողբերգական իրականությունը, որտեղ եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց էր, այլ նաև սոցիալական և մարդասիրական աջակցության առանցք։ Գաղթականության պատմության և եկեղեցու դերակատարության համադրումը մեզ հիշեցնում է, որ ազգային գոյատևման ծանրագույն պահերին հենց հոգևոր կառույցներն են կրել ժողովրդի ուսերին ծանրացած բեռը։

Կարեն Մաթևոսյանի և Թամարա Մինասյանի պատկերազարդ ուսումնասիրությունը Արցախի վանքերի, եկեղեցիների և ձեռագրերի մասին, իր հերթին, բացահայտում է հայկական մշակութային ժառանգության անգնահատելի շերտեր՝ ընդգծելով Արցախի հոգևոր և գրավոր մշակույթի դերը համազգային ինքնության պահպանման գործում։

Արմինե Տիգրանյանի ուսումնասիրությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման գործընթացին, խիստ արդիական է։ Այն փաստագրում է ոչ միայն մշակութային կորուստները, այլ նաև միջազգային իրավական համակարգերի արձագանքի խնդիրները՝ բարձրացնելով մշակութային իրավունքների պաշտպանության հրատապ հարցը։

Մեր ուսումնասիրությունը՝ «Սուրբ Էջմիածնի դերը 16–17-րդ դարերի ազատագրական պայքարում», վերահաստատում է եկեղեցու ոչ միայն պատմական առաքելությունը որպես ազգային համախմբման, գաղափարական առաջնորդության և ազատագրական շարժումների հոգևոր հիմքի կրող, այլև՝ արդի ժամանակաշրջանում, քանզի ընդհանրացրած կարող ենք փաստել, որ հայ ազատագրական պայքարը չի ավարտվել, այն այսօր ևս շարունակվում է։

Այս բոլոր աշխատությունները միասին ձևավորում են մեկ ընդհանուր գաղափարական դաշտ, որտեղ պատմությունը, հիշողությունը և ինքնության պաշտպանությունը փոխկապակցված են։ Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր աշխարհաքաղաքական և մշակութային մարտահրավերների առաջ, նման ուսումնասիրությունները ոչ միայն գիտական արժեք ունեն, այլ նաև ազգային ինքնագիտակցության ամրապնդման կարևոր գործիք են։

Այս առիթով առանձնահատուկ երախտագիտությամբ և խոնարհումով ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նրա հայրապետական օրհնությամբ, մշտական հոգածությամբ և հետևողական աջակցությամբ է գործում Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը՝ իրականացնելով այն կարևոր առաքելությունը, որի շնորհիվ գիտական և հոգևոր արժեքները հասանելի են դառնում թե՛ մասնագետներին, թե՛ լայն հանրությանը։ ․․․․

Այսօր ներկայացվող գրքերը ևս այդ շարունակական աշխատանքի վկայությունն են՝ ծնված նույն հոգատար միջավայրում, որտեղ գիտական պատասխանատվությունը զուգորդվում է հոգևոր առաքելության գիտակցությամբ։ Այդ միջավայրի ձևավորման մեջ անուրանալի է Նորին Սրբության դերակատարությունը՝ որպես հոգևոր առաջնորդ, որը մշտապես կարևորել է գիտության, մշակույթի և ազգային ինքնության ամրապնդման գործը»։

Միջոցառման ավարտին ներկաներին օրհնության խոսքը փոխանցել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։

Միջոցառումն ավարտվել է գինեձոնով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship