Դավութօղլուն Անկարայի պայթյունի մեջ մեղադրում է Սիրիայի քրդերին. վերջիններս հերքում են
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարայում զինվորականներին տեղափոխող ավտոբուսների պայթյունն իրականացրած մահապարտը եղել է Սիրիայի քրդական YPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) անդամ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը պնդել է, թե ավտոմեքենայով իրեն պայթեցրած մահապարտը եղել է 1992 թ.-ի ծնված Սալիհ Նեջարը, ով ամիսներ առաջ փախստականների հետ Սիրիայից Թուրքիա է մտել։
Դավութօղլուի այս մեղադրանքները հերքել է Սիրիայի քրդերի զինված կառույց YPG-ն՝ հայտնելով, որ իրենք երբեւէ Թուրքիայում որեւէ գործողություն չեն կատարել։
Հիշեցնենք, որ հարձակման հետեւանքով սպանվել է 28 եւ վիրավորվել 61 մարդ, որոնց գերակշիռ մասը զինվորականներ են։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



