Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


2027 թվականին Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է որպես Պատվո երկիր. մանրամասներ

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Հայ ռեժիսորներ Կաննի 2027» ծրագիրը կմիավորի 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորների՝ համահեղինակելու և համառեժիսորելու 4 կարճամետրաժ ֆիլմեր, որոնց պրեմիերան կանցկացվի «Քննադատների շաբաթ»-ում՝ Կաննի կինոփառատոնի 2027 թվականի ընթացքում:  Ընտրված կինոգործիչները նաև իրենց լիամետրաժ նախագծերը կներկայացնեն միջազգային ոլորտի մասնագետներին Կաննի 80-րդ կինոփառատոնի ժամանակ:   

Tert.am Life-ի հետ զրույցում Կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Արտեմ Բաղդասարյանը մանրամասներ է պատմել:

-Ներկայացրեք, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Կաննում:

-Կաննում մենք հասանք շատ կարևոր և աննախադեպ պայմանավորվածության. ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ մեզ հաջողվեց հաստատել, որ 2027 թվականին Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է որպես Պատվո երկիր (Country of Honor)։ Այս կարևորագույն իրադարձության շրջանակներում կիրագործվի «NEXT STEP STUDIO» ծրագիրը, որը կմիավորի 4 հայ և 4 միջազգային երիտասարդ կինոռեժիսորների։ Նրանք համատեղ կստեղծեն և կնկարահանեն 4 կարճամետրաժ ֆիլմեր։ Եվ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ այս ֆիլմերն արդեն իսկ ունեն երաշխավորված ցուցադրություն Կաննի կինոփառատոնի հեղինակավոր Critics’ Week (Քննադատների շաբաթ) ծրագրում։

-Ի՞նչ հնարավորություններ է դա ստեղծում հայ կինոարտադրողների համար:

-Սա ուղիղ կամուրջ է դեպի բարձրագույն միջազգային կինոարդյունաբերություն։ Նախ՝ ծրագիրը և հատկապես միջազգային ռեժիսորների հետ համատեղ աշխատանքը մեր կինոստեղծողներին տալիս է միջազգային ստանդարտներով համատեղ արտադրության (co-production) պրակտիկ փորձ և կապեր։ Երկրորդ և ամենագլխավոր հնարավորությունը՝ ընտրված հայ ռեժիսորները Կաննի կինոփառատոնում ոչ միայն կներկայացնեն իրենց նկարահանած կարճամետրաժները, այլև հնարավորություն կունենան իրենց մշակման փուլում գտնվող լիամետրաժ նախագծերը անձամբ ներկայացնելու (pitching) միջազգային պրոդյուսերներին, դիստրիբյուտորներին և արդյունաբերության այլ առանցքային մասնագետների։ Սա լիամետրաժ ֆիլմերի համար ֆինանսավորում և միջազգային գործընկերներ գտնելու բացառիկ հարթակ է։

-Ինչպե՞ս կարող են կինոարտադրողները դիմել և ինչպե՞ս է կատարվելու ընտրությունը:

-Դիմումների գործընթացը բավականին հստակ է և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Կարող են դիմել 25-40 տարեկան, Հայաստանում բնակվող և անգլերենին ազատ տիրապետող այն ռեժիսորները, ովքեր արդեն ունեն առնվազն մեկ ավարտված կարճամետրաժ և առավելագույնը մեկ լիամետրաժ ֆիլմ։ Պարտադիր պայման է, որ դիմորդն ունենա զարգացման փուլում գտնվող լիամետրաժ նախագիծ՝ հաստատված պրոդյուսերի հետ (խաղարկային, վավերագրական, հիբրիդային կամ ադապտացիա):

Դիմորդները պետք է ներկայացնեն մեկ ընդհանուր PDF փաթեթ, որը կներառի մոտիվացիոն նամակ, ռեժիսորի հայտարարություն (Director's statement), սինոփսիս, մինչև 12 էջանոց տրիտմենտ, CV և նախորդ աշխատանքների հղումներ: Ընտրությունը կատարվելու է նախագծի գեղարվեստական արժեքի և ռեժիսորի նախորդ աշխատանքների որակի հիման վրա։

-Ովքե՞ր են լինելու ընտրող հանձնաժողովում:

-Որպեսզի ապահովվի առավելագույն օբյեկտիվություն և կինոարտադրության միջազգային բարձրագույն չափանիշների պահպանում, ընտրության գործընթացն ամբողջությամբ վստահված է Կաննի կինոփառատոնին։ Մասնակիցներին ընտրելու են բացառապես Կաննի Critics’ Week (Քննադատների շաբաթ) ծրագրի միջազգային փորձագետներն ու ընտրող հանձնաժողովի անդամները։

-Ի՞նչ այլ գործունեություն է իրականցնում Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիան այս օրերին այդտեղ:

-Կաննում մեր օրակարգը միայն այս ծրագրով չի սահմանափակվում: Այս օրերին Գիլդիան շատ ակտիվ աշխատում է Կաննի կինոշուկայում «Հայկական տուն» (Armenian House) հարթակի զարգացման և ընդլայնման ուղղությամբ, որի հիմքերը դրել ենք դեռ նախորդ տարի։ Մենք հանդիպումներ ենք ունենում միջազգային գործընկերների հետ տարբեր երկրներից, քննարկում ենք հովանավորչական փաթեթներ և նոր համատեղ արտադրության հնարավորություններ՝ նպատակ ունենալով ավելի հաստատուն և ճանաչելի դարձնել հայկական կինոարտադրության ներկայացվածությունը համաշխարհային շուկայում։

-Ի՞նչ այլ հետաքրքիր նորությունների կարող ենք սպասել:

-Մեր առաջիկա ծրագրերը բազմաշերտ են և միտված են ոլորտի արդիականացմանը: Գիլդիան այսօր մեծ ուշադրություն է դարձնում նոր տեխնոլոգիաներին, մասնավորապես՝ կինոարտադրության մեջ արհեստական բանականության գործիքների ինտեգրմանը։

Որպես դրա վառ և մասշտաբային ապացույց՝ այժմ ընթացքի մեջ են «Մաուգլի» ընտանեկան դիտման համար նախատեսված 90 րոպեանոց անիմացիոն ֆիլմի աշխատանքները։ Այս նախագիծը եզակի է նրանով, որ ամբողջությամբ նկարվում է արհեստական բանականության միջոցով և նախատեսված է միջազգային վարձույթի համար։ Պրեմիերան նախատեսում ենք արդեն օգոստոսին։

Բացի այդ, մշակման փուլում է գտնվում Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նոր, խիստ յուրահատուկ՝ ձևաչափով 10 մասանոց կինոնախագիծը։ Այնպես որ, հայկական կինոն թևակոխում է շատ ակտիվ, նորարարական և գլոբալ ինտեգրման փուլ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой