Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է․ Գագիկ Ծառուկյան
ВИДЕОՄայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է։ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում կերտված հաղթանակները դարձան մեր պետականության վերածննդի հիմքը՝ ապացուցելով, որ հայ ժողովուրդը հաղթում է, երբ միավորված է հայրենիքի ու ազգային արժեքների շուրջ։
Այս կարևոր ու խորհրդանշական օրը ապարանցիների և բազմաթիվ քաղաքացիների հետ երթով բարձրացանք դեպի «Վերածնունդ» հուշահամալիր՝ խոնարհվելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առաջ։
Բաշ Ապարանի հերոսամարտի ոգին այսօր էլ շարունակում է միավորել սերունդներին՝ փոխանցելով ուժ, հավատ ու վստահություն։ Հավատ, որ միասնական հայ ժողովուրդը դեռ շատ հաղթանակներ է կերտելու։
Շնորհավո՜ր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը։
1
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
2
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
3
Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира
4
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
5
«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу



