Դեղահաբերը կարծես կավիճ լիեն. ահազանգ
ОБЩЕСТВОՊողոս Աբրահամյանը Facebook-ի իր անձնական էջում գրում է.
«Ժողովուրդ ջան, ուրեմն, ինչպես գիտեք, վեց ամիս է՝ տեղափոխվել եմ Վարշավայից Երևան, առողջական խնդիրների պատճառով ընդեղ միշտ խմել են Kardio magnil 75, ինչ եկել եմ Երևան, եվրոպայից բերած դեղերս վերջացել են, սկսել եմ օգտվել «Նատալի Ֆարմ» դեղատներից: Ասում են՝ պատկանում է իշխանական պատգամավորներից մեկին, ուրեմն ահագին ժամանակ է առնում եմ էտ դեղատներից Kardio magnil 75, բայց ոչ մի ազդեցություն չկա, հակառակը սրտխառնոց եմ ունենում, ստամոքսս ծակում ա, գնացի բժշկի՝ մտածելով, որ առողջական այլ խնդիրներ ունեմ, էն էլ բժիշկն ասաց, որ դեղը երևի կեղծ ա ու տվել ա տենց վատ հետևանքներ: Ոնց որ կավիճ լինի ու գինն էլ եվրոպականից թանկ ա: Ամոթ ա, էլի, օրինակ ես կարող եմ բարեկամներիս խնդրել, որ եվրոպայից ուղարկեն, բա դրսերում բարեկամ չունեցողն ինչ անի՞: Էս մեր կառավարությունն ինչ ա մտածո՞ւմ էս հարցով: Պատահական չի, որ կեղծում ա հենց Հանրապետականի պատգամավորը, նշանակում ա դաբրոն ունի վերևներից: Ամոթ ա,, իսկապես ամոթ.... ինչ ուզում եմ կեղծեք, բայց դեղ կեղծելն ու տեղը կավիճ ծախելն արդեն բոլոր սահմաններն անցնում ա»:
Հետո կասեն, «Արի տուն», գամ կավի՞ճ խմեմ...



