Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության. Ավետիք Չալաբյան
БЛОГ108 տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Այդ օրվան նախորդել էին բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Անդրկովկասի անկախության ճանաչումը և ռուսական զորքերի հապճեպ դուրսբերումը կովկասյան ամբողջ ռազմաճակատից, օսմանյան զորքերի կողմից սրընթաց հարձակումը, որի արդյունքում տառացիորեն երեք ամսում գրավվեց ողջ Արևմտյան Հայաստանը, և սկսվեց ներխուժումը Արևելյան Հայաստան:
Արևելյան Հայաստանի տարածքում սակայն օսմանյան զորքերը հանդիպեցին հայ ժողովրդի վճռական և կատաղի դիմադրությանը: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում մոտ մեկ շաբաթ մղված արյունալի ճակատամարտերի արդյունքում օսմանյան բանակը կանգնեցվեց և հետ շպրտվեց, տալով մեծ կորուստներ, իսկ օսմանյան կառավարությունը ստիպված եղավ ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը և հաշտության պայմանագիր կնքել նրա հետ:
Այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իրավահաջորդն է 1918 թ. ստեղծված մեր պետության, և նրա գոյությունն իսկ հնարավոր է դարձել միայն ու միայն 1918 թ. մայիսին կազմակերպված միահամուռ դիմադրության և վճռական հաղթանակների շնորհիվ: Առանց դրանց, հայկական պետություն այսօր չէր լինի, իսկ մեր երկրի բոլոր տարածքներն էլ այսօր կիսված կլինեին Թուրքիայի և Ադրբեջանի միջև:
Խոնարհելով գլուխներս մայիսյան հաղթանակների հերոսների հիշատակի առաջ, միշտ հիշենք, որ առանց պայքար չկա հաղթանակ, իսկ առանց հաղթանակ չկա արժանապատիվ կյանք: Փառք պայքարած և հաղթանակած մեր հերոսներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
1
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
2
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
3
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
4
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян
5
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»



