Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՄԻՊ-ը ծանոթացել է «Խնամք» ՀԿ Սպիտակի խնամքի կենտրոնի շահառուների իրավունքների իրացման գործընթացին

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին աշխատանքային այց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ համայնք։

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ պաշտպանն այցելել է «Խնամք» ՀԿ Սպիտակի խնամքի կենտրոն՝ տեղում ծանոթանալու հաստատության շահառուների իրավունքների իրացման գործընթացին, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատակիցների աշխատանքային պայմաններին։

Կենտրոնի ղեկավարության ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հաստատությունում՝ ծանոթանալով շահառուների խնամքի պայմաններին և առկա խնդիրներին։Պաշտպանը կարևորել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումը՝ ընդգծելով, որ այն պետք է հիմնված լինի հավասարության, անհատական մոտեցման, խտրականության բացառման և մարդու արժանապատվության հարգման սկզբունքների վրա։

Սպիտակ համայնք կատարած այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է նաև «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության Սպիտակի մասնաճյուղ։

Պաշտպանը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, շահառուներին տրամադրվող ծառայություններին, ինչպես նաև սոցիալական և հոգեբանական աջակցության ծրագրերի իրականացմանը։Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է նաև շահառուների հետ։Անահիտ Մանասյանը կարևորել է անմիջական շփումն ու մարդկանց հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։«Ես աշխատում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ սկզբունքով: Այդ տեսանկյունից մեզ համար կարևոր է ոչ թե պարզապես գրասենյակում նստած մարդկանց համար ինչ-որ հարցեր լուծել, այլ նաև լինել մարդկանց կողքին, լսել նրանց, միասին աշխատել ու հասկանալ խնդիրները»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ նման հանդիպումները կարևոր են ոչ միայն աշխատանքային, այլ նաև մարդկային տեսանկյունից, և հնարավորություն են տալիս մարդկանց զգալու, որ իրենք միայնակ չեն ու ունեն աջակցություն։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սոցիալական աջակցության, բանկային ծառայությունների հասանելիության և անկանխիկ շրջանառության պայմաններում տարեցների ու խոցելի վիճակում գտնվող խմբերի առջև ծառացած խնդիրները։ Պաշտպանը շեշտել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս բարձրաձայնել է ոլորտին առնչվող խնդիրներ։

Պաշտպանն այցելել է նաև «Ապագայի տուն»՝ Սպիտակի Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա (YMCA) հասարակական կազմակերպություն, որտեղ ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, իրականացվող ծրագրերին և պայմաններին:Անահիտ Մանասյանը դիտարկել է երիտասարդների և երեխաների համար նախատեսված կրթական, սոցիալական և հոգեբանական աջակցության ծրագրերի իրականացման պայմանները, համայնքային ներգրավվածության հնարավորությունները` ընդգծելով կազմակերպության կողմից իրականացվող գործունեության և ծրագրերի կարևորությունը։

Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության, համայնքային ծառայությունների համակարգի զարգացման և խոցելի վիճակում գտնվող խմբերի սոցիալական ներառման ապահովման գործում՝ ընդգծելով, որ այս առումով անհրաժեշտ է պետություն–քաղաքացիական հասարակություն շարունակական և արդյունավետ համագործակցություն։

«Միայն համատեղ ջանքերով կարելի է կառուցել հասարակություն, որտեղ լիարժեք կերաշխավորվի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների իրավունքների պաշտպանությունը, սոցիալական ներառումը և հավասար հնարավորությունների ապահովումը»,- նշել է Պաշտպանը։Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների և տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտը՝ նպաստելով խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship